Wednesday, October 12, 2011

Մինսկի Խումբը հնարավորություններ է ստեղծում հակամարտության արհեստականորեն ձգձգելու համար. Հուսեյնով

Diplomat.am. 11-10-2011- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հնարավորություններ են ստեղծում՝ հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության արհեստականորեն ձգձգման համար,- հայտարարել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության Անվտանգության վարչության երկրորդ քարտուղար Էլչին Հուսեյնովը, Միջազգային համաժողովում իր՝ «Փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակում անվտանգությունը: Աշխարհաքաղաքական անվտանգությունը Կովկասյան տարածաշրջանում» թեմայով զեկույցում:
«Դժբախտաբար, հայ-ադրբեջանական հակամարտությամբ զբաղվող միջազգային միջնորդները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն օգնություն ցուցաբերելու փոխարեն, հնարավորություն են ստեղծում դրա արհեստականորեն ձգձգմանը: Նրան ք չեն կարող արժանապատվորեն կատարել՝ իրենց վրա դրված առաքելությունը, ավանդ չեն ներդնում հակամարտության կարգավորման գործընթացին: Դա անթույլատրելի է ,- հայտարարել է Է. Հուսեյնովը»:

No comments: