Thursday, October 13, 2011

Թուրք նախարար. Հայ-թուրքական արձանագրությունները ոչ մի տեղ չեն կորել

News.am. 12-10-2011- Հայ-թուրքական արձանագրությունները ոչ մի տեղ չեն կորել, դրանք այնտեղ են, որտեղ եղել են: Այս մասին, ըստ APA գործակալության, հայտարարել է Թուրքիայի ԵՄ ինտեգրման գործերով պետնախարար Էգեմեն Բաղըշը:
Նա նաեւ նշել է, որ «եթե Թուրքիան առաջընթաց տեսնի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային գործընթացում, ապա անհրաժեշտ քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու ուղղությամբ:
«Դրա համար, առաջին հերթին, անհրաժեշտ է ավարտել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունեցող հակամարտությունը: Այս հարցով Թուրքիային ուղղված բոլոր դիմումներին մենք այդպես ենք արձագանքում»,- հըայտարարել է Բաղըշը:


No comments: