Tert.am. 25-10-2011- Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայատարարել է, որ աշխարհի բոլոր խնդիրները «մտածողության աշխարհիկ ձևում են» թաքնված, որը հատուկ է «սրբապիղծ և անարդար ղեկավարներին»։Որպես ապացույց՝ Ահմադինեժադն ասել է, ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի նման երկրները մշտապես պաշտպանել են այլ պետությունների «խտրականությունը, հետամնացությունը, բռնապետությունը»։
Ահմադինեժադի խոսքով՝ այդ ամենի հակապատկերն է արաբական երկրներում սկսված հեղափոխությունների շարքը, քանի որ այդ երկրներում «մարդիկ արդարություն, արժանապատվություն և ազատություն են փնտրում»։ Նա նաև կարծիք է հայտնել, որ ոտքի ելած մարդիկ ԱՄՆ–ի, սիոնիստների և նրանց միության դեմ են գործում։
Իրանի նախագահը քննադատել է Լիբիայի քաղաքացիական պատերազմին ՆԱՏՕ–ի մասնակցությունը՝ հավելելով, որ ՆԱՏՕ–ն այդ կոնֆլիկտին խառնվել է այդ երկրի բնական հարստությունները կողոպտելու նպատակով։ «Մարդկանց Ձեր հնարքներով չեք խաբի։ Դուք պարզապես ողորմելի սուտասան եք»,–ասել նա ՝ դիմելով ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին։
Իրանի նախագահը հավելել է, որ Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Կադաֆին սպանվեց, քանի որ չափից շատ բան գիտեր Արևմուտքի առաջնորդների կոռումպացվածության մասին։
No comments:
Post a Comment