Thursday, October 13, 2011

Թուրք գրողն Ալիեւի մասին. Փադիշահի նման նախագահ ունեցող պետությունն ինչպե՞ս կարող է դեմոկրատական լինել

News.am. 13-10-2011- Փադիշահի նման նախագահ ունեցող պետությունն ինչպես կարող է դեմոկրատական լինել, իսկ Իլհամ Ալիեւն այդպիսին է, նշել է թուրք գրող Ջահիթ Քըլըչը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի գործունեությանը, հաղորդում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը:
Թուրք գրողը մասնավորապես նշել է.
«Նա, իր կնոջ, դստեր եւ որդու հետ ապրում է իր հաճույքներով: Զավթված տարածքների մասին էլ ժողովրդին մերթընդմերթ մի քանի խոսք է ասում եւ ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ է դնում...Բայց ամենից շատ զբաղվում է իր անձնական գործերով: Օրինակ, որոշ ժամանակ առաջ շքեղ հարսանեկան տոնակատարություն կազմակերպեց իր դստեր համար: Ասում է, թե իբր ժողովրդի կողմից ընտրված մի նախագահ է, թե իբր իր երկիրը խորհրդարան ունի, իբր այստեղ հանրապետություն կա: Կանոն, օրենք, կարգ, դրանք միայն նախագահի շուրթերից հնչեցվող բառեր են, բայց ոչ իրականություն»,-մեջբերում է «Ազադլըգ»-ը:
Ջահիթ Քըլըչը խոսել է նաեւ անիմաստ ծախսվող նավթադոլարների մասին, ինչպես նաեւ հայտնել, որ Իլհամ Ալիեւը պարզապես խաբում է սեփական ժողովրդին եւ ամբողջ աշխարհին` ներկայանալով որպես ժողովրդավարության ուղի բռնած պետության ղեկավար:

No comments: