Saturday, October 22, 2011

Կրեմլի և Արևմուտքի միջև գաղտնի պայմանավորվածություն է ձեռք բերվել. իրանցի դեսպան

Tert.am. 22-10-2011- Ռուսաստանը չեղյալ հայտարարեց Իրանի հետ С-300 զենիթահրթիռային 5 համակարգերի վերաբերյալ ստորագրված պայմանագիրը, որովհետև գաղտնի պայմանավորվածություն ունի ԱՄՆ–ի, Իսրայելի և արևմտյան մի շարք պետությունների հետ։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է SalamNews–ը, MehrNews գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Ռեզա Սաջադին։
Իրանցի դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանի կողմից պայմանագիրը չեղյալ հայտարարելու դիմաց Արևմուտքը խոստացել է հարվածներ չհասցնել ռուս մասնագետների կողմից Բուշերում կառուցված ատոմակայանին։

No comments: