Thursday, October 13, 2011

ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է ԼՂ-ի եւ Ադրբեջանի միջեւ պատի կառուցման մասին տեղեկությունները

News.am. 13-10-2011- Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահի մամուլի քատուղար Դավիթ Բաբայանը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ պատի կառուցման մասին տեղեկությունները:
Հիշեցնենք, որ այդ տեղեկությունը տարածել էր ANS PRESS-ը, ըստ որի երեք մետր բարձրությամբ պատը կառուցվում է պետության հաշվին, որպեսզի «ադրբեջանական գյուղերի բնակիչներին պաշտպանի հայկական գնդակներից»: Շինարարությունն սկսվել է 7 ամիս առաջ: Պատը Քարվանդ գյուղից կձգվի Թարթառի շրջանով, ընդհանուր երկարությունը կազմելու է 2 700 մետր, հաղորդում է աղբյուրրը:
Մեկնաբանելով այս հրապարկումը` Բաբայանն ասել է, որ տեղեկությունը ոչ հերքող, ոչ հաստատող տվյալներ չունի: Բաբայանի կարծիքով` նման նախաձեռնությունն ունի թե դրական, թե բացասական կողմեր: «Ինչ-որ իմաստով այն կարելի է ողջունել, քանի որ այդպիսի պատը սահմանին ավելի հստակ ձեւ կտա»,- նշեց Դավիթ Բաբայանը:
Միաժամանակ նա նկատեց, որ նման պատը կարող է օգտագործվել որպես դիպուկահարների թաքստոց, ինչը վատ է: Ամեն դեպքում, եթե ադրբեջանցիներին հանգիստ չի տալիս չինական շինարարական կառույցի փառքը, ապա դա նրանց գործն է: «Կարեւորն այն է, որ նախաձեռնությունը նպաստի խաղաղությանը, ոչ թե հակառակը»,-ընդգծեց Բաբայանը:

No comments: