Tuesday, October 11, 2011

Հայ-թուրքական «բարեկամության» ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԵՂՈՒՄ` Թուրքիայի և Ադրբեջանի ԴՐՈՇՆԵՐԸ

asekose.am. 11-10-2011- Կարս քաղաքի այն վայրում, որտեղ ամիսներ առաջ ապամոնտաժվեց հայերի և թուրքերի բարեկամությունը խորհրդանշող հուշարձանը, այսօր ծածանվում են Թուրքիայի, Ադրբեջանի և այսպես կոչված «Էրիվանի խանության» դրոշները: Այս նախաձեռնության հեղինակներն են Կարսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսարանն ու տեղի քաղաքապետարանը: Այդ առթիվ Կարսում նույնիսկ գումարվել է թուրք-ադրբեջանական գիտական կոնֆերանս, որի մասնակիցներն այնուհետև ծաղիկներ են դրել Քեմալ Աթաթուրքի ու Հեյդար Ալիևի հուշարձաններին:

No comments: