Tuesday, October 11, 2011

Սարկոզին սպառնացել է Թուրքիային, գտնվելով այդ երկրից «մի քանի քայլ հեռավորության վրա». Hürriyet Daily News

News.am. 11-10-2011- Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թահշին Բուրքուօղլուն Անկարայի անհանգստությունն է հայտնել, կապված Նիկոլա Սարկոզիի Երեւանում արված հայտարարությունների հետ:
Թուրք դիվանագետը նաեւ նամակ է հղել Ֆրանսիայի նախագահական ընտրություններում սոցիալիստների թեկնածու Օլանդին, կոչ անելով Թուրքիան չվերածել ներքաղաքական պայքարի գործիքի: «Այս մեսիջն ուղղված է ոչ միայն Սարկոզիին եւ Օլանդին, այլ նաեւ Ֆրանսիայի ողջ քաղաքական էլիտային»,- հայտարարել է թուրք դիվանագետն ու հավելել. «Մենք ընդգծել ենք, որ նման հռետորությունը չի կարող որեւէ բանի բերել, բացի երկկողմ հարաբերությունների փլուզումից: Մենք ցանկանում ենք հարաբերությունների բարելավում, բայց այդ հայտարարությունները բացարձակապես չեն նպաստում մեր ձգտումներին: Մենք գիտենք, որ բոլոր ֆրանսիացի քաղաքական գործիչները նմանատիպ հայտարարություններ են անում, բայց Սարկոզին անզգուշություն է ցուցաբերել, սպառնալով Թուրքիային, գտնվելով թուրքական հողից մի քանի քայլի վրա»,- ասել է թուրք դեսպանը, հաղորդում է Hürriyet Daily News-ը:
Պարբերականի փոխանցմամբ, թուրք դեսպանը նշել է, որ Ալժիրը Ֆրանսիայի գաղութն է եղել, այն դեպքում, երբ «1915-ի դեպքերը տեղի են ունեցել ինքնիշխան երկրի տարածքում»:
Հիշեցնենք, որ երեւանյան երկօրյա պետական այցի ժամանակ, Սարկոզին կոչ է արել Անկարային ճանաչել Հայոց ցեղասպանությունը մինչեւ այս տարվա վերջ: Նա նաեւ խոստացել է օրենք ընդունել, որով Հայոց ցեղասպանությունը ժխտողները կենթարկվեն քրեական պատասխանատվության:

No comments: