Tuesday, October 25, 2011

Պարույր Հայրիկյանը սառեցնում է ԱԻՄ-ը եւ միանում ՀՀԿ-ին

News.am. 25-10-2011- ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը հայտարարել է, որ սառեցնում է իր ղեկավարած «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության գործունեությունը եւ «զրոյից վերականգնում» Ազգային միացյալ կուսակցությունը՝ աջակցելով Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:
Այս մասին նա հայտարարել է այսօր` հոկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Տրամաբանական եմ համարում առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ին աջակցելու որոշումը՝ հաշվի առնելով, որ եւ ՀՀԿ-ն ու ԱԻՄ-ը նույն արմատից են սերում»,- ասել է Հայրիկյանը՝ հավելելով, որ աթոռի կամ պաշտոնի որեւէ ակնկալիք չունի:
Հայրիկյանը տեղեկացրել է, որ արդեն իր ծրագիրը ներկայացրել է ՀՀԿ-ին, ըստ որի, Հայաստանը բացառիկ երկիր է դառնալու աշխարհում։ Նրա խոսքով, իրեն ՀՀԿ-ից ասել են, որ Սերժ Սարգսյանն արդեն ծանոթացել է իր ծրագրին եւ ինքը հիմա պատասխանի է սպասում: «Սերժ Սարգսյանն այժմ մտորումների մեջ է այն պատճառով, որ այդ ծրագիրն առաջին անգամ պետք է կիրառվի. որեւէ երկրում նման բան չի եղել»,- ասել է նա:

No comments: