Wednesday, October 12, 2011

«Երկիր». Հայկական կոնյակն իր տեղը զիջել է ադրբեջանականին

Այս տարի ռուսական շուկայում հայկական կոնյակն իր տեղը զիջել է ադրբեջանականին՝ քիչ է սպառվել և հայտնվել է երկրորդ տեղում։ Թերթին զարմացրել է այդ փաստը հայտնի պատճառով, որ Ադրբեջանում խաղողի այգիները քիչ են։ Ադրբեջանական ԽՍՀ–ում էլ խաղողի այգիները հիմնականում կենտրոնացված են եղել Արցախում և ներկայիս ազատագրված տարածքներում։ Բացի այդ, գինեգործների և կոնյակագործների կարծիքով, ադրբեջանական կոնյակը ցածրորակ է, կոնյակի սպիրտն արտադրվում է Իրանից ներմուծված չամիչի և տեղական ցորենի թորումից։
Թերթը տեղեկություններ ունի, որ Ադրբեջանը խարդախության է գնում՝ Իսպանիայից ներմուծված կոնյակի սպիրտն իր արտադրած «չամչացորենային» սպիրտին խառնելով։ Հենց դա էլ արտահանում է ՌԴ՝ որպես ադրբեջանական կոնյակ։ Գինեգործների պնդմամբ, ադրբեջանցիները երբևէ չեն փայլել օղու և գինու արտադրության բնագավառում, ավելին՝ ադրբեջանական գինի, որպես այդպիսին, գոյություն չունի։

No comments: