Wednesday, October 12, 2011

Իռլանդիա - Հայաստան - 2:1

Դուբլինի Ավիվա ստադիոնում մեկնարկում է Եվրո 2012 ընտրական մրցաշարի Բ խմբի վերջին տուրի Իռլանդիա-Հայաստան խաղը: Հնչում են Հայաստանի եւ Իռլանդիայի օրհներգերը:
Հայաստանը դաշտ է դուրս եկել հետեւյալ կազմով. Բերեզովսկի, Հովսեփյան, Մկոյան, Ալեքսանյան, Հայրապետյան, Մկրտչյան, Մխիթարյան, Մալաքյան, Ղազարյան, Մարկոս, Մովսիսյան:
Խաղի գլխավոր մրցավարն է իսպանացի Իտուրալդե Գոնսալեսը Բասկոնիայից:
12-րդ րոպեին Իռլանդիայի առաջին վտանգավոր հարվածը որսաց Ռոման Բերեզովսկին:
14-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը մեն-մենակ մնաց մնաց դարպասապահի առջև, խաբս տվեց, սակայն հեռու թողեց գնդակը:
24-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը հեռու տարածությունից շեղ հարված կատարեց:
25-րդ րոպեի դրությամբ խաղն անցնում է տարածքային հավասար պայքարում:

26-րդ րոպեին, իռլանդացիների գրոհը կանխելով, տուգանային հրապարակից դուրս ձեռքով խաղալու համար մեր դարպասապահ Ռոման Բերեզովսկին հեռացվեց դաշտից: Կրկնապատկերում երևաց, որ իռլանդացի հարձակվողը, ով մեն-մենակ էր դուրս եկել Բերեզովսկու դեմ, գնդակը ձեռքով էր կասեցրել:
29-րդ րոպեին Էդգար Մալաքյանի փոխարեն դաշտ դուրս եկավ երկրորդ դարպասապահ Արսեն Պետրոսյանը:
43-րդ րոպեին մեր հավաքականի ֆուտբոլիստ Վալերի Ալեքսանյանը իռլանդացի Քեւին Դոյլի հարվածից հետո դարձավ ինքնագոլի հեղինակ: Իռլանդիան առաջ անցավ հաշվի մեջ՝ 1-0:
44-րդ րոպեին մեր դարպասապահ Արսեն Պետրոսյանը դեղին քարտ ստացավ տուգանայինից դուրս ձեռքով խաղալու համար:
47-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը շեղ հարվածեց տուգանայինից:
Երկրորդ խաղակեսի առաջին րոպեներին Հայաստանն ու Իռլանդիան մեկական վտանգավոր գրոհ կազմակերպեցին:
53-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կազմում տեղի ունեցավ փոփոխություն. Մարկոսին փոխարինեց Էդգար Մանուչարյանը:
54-րդ րոպեին իռլանդացի Էնդրյուսը վտանգավոր հարված կատարեց մեր թիմի դարպասին:
60-րդ րոպեին իռլանդացի Ռիչարդ Դանը հաշիվը դարձրեց 2:0:
62-րդ րոպեին Հենրիկ Մխիթարյանը գրավեց իռլանդացիների դարպասը՝ 2:1:
Մեր թիմի կազմում 63-րդ րոպեին տեղի ունեցավ երրորդ փոփոխությունը. Գեւորգ Ղազարյանի փոխարեն դաշտ է դուրս եկել հարձակվող Արթուր Սարկիսովը:
64-րդ րոպեին դեղին քարտ ստացավ մեր թիմի պաշտպան Վալերի Ալեքսանյանը:
65-րդ րոպեին դեղին քարտ ստացավ իռլանդացի Էյդեն ՄակԳիդին:
68-րդ րոպեին Էյդեն ՄաքԳիդիին փոխարինեց Սթիվեն Հանտը:
69-րդ րոպեին դեղին քարտ ստացավ Կեվին Դոյլը:
76-րդ րոպեին Իռլանդիայի կազմում տեղի ունեցավ փոփոխություն. Վիլանին փոխարինեց Քեյթ Ֆեհին:
80-րդ րոպեին Իռլանդիայի կազմում տեղի ունեցավ փոփոխություն. Քոքսին փոխարինեց Ջոնաթան Ուոլթերսը:
81-րդ րոպեին Իռլանդիան մնաց 10 հոգով. երկրորդ դեղինը ստացավ Քեվին Դոյլը եւ հեռացվեց դաշտից: Թիմերը խաղում են 10-ական ֆուտբոլիստով:
Ստադիոնում հայտարարվեց, որ խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել իռլանդացի Սայմոն Քոքսը:
Մրցավարը հիմնական ժամանակին ավելացրեց 4 րոպե:
Խաղն ավարտվեց: Պետք է նշել, որ Հայաստանի հավաքականը, չնայած պարտությանը, անցկացրեց ընտրական մրցաշարի թերեւս լավագույն խաղը: Կեցցեք, Վարդան Մինասյան, եւ ֆուտբոլիստներ:
Հայաստանի հավաքականը 10 խաղից հետո վաստակեց 17 միավոր, զբաղեցրեց 3-րդ տեղը: Մերոնք տարան 5 հաղթանակ, 2 ոչ ոքի և 3 պարտություն:

No comments: