Wednesday, October 12, 2011

Today’s Zaman. «հյուր ուսանողների» կարգավիճակը հարմար չէ

News.am. 12-10-2011- NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է թուրքական «Today’s Zaman» պարբերականում հրապարակված Յոնջի Փոյրազ Դողանի հոդվածը.
«Նոր ուսումնական տարին մի քանի շաբաթ է, ինչ սկսվել է, սակայն դեռեւս շարունակվում է այս ոչ սովորական դպրոցի շինարարությունը, որտեղ աշակերտներն ուրախանում են իրենց նոր նստարաններով` չնայած այն բանին, որ փոքրիկ դասասենյակներում նեղվածք է:Սա Գեդիկփաշում գտնվող հայկական բողոքական եկեղեցին է, որն այս տարի իր դռներն է բացել 84 սովորողների առջեւ, որոնց ծնողներն անօրինական միգրանտներ են, ովքեր Թուրքիա են եկել Հայաստանից:
Պարապմունքներն անցկացվում են եկեղեցու նկուղում, եւ ժամանակավոր դասարաններից մի քանիսը դռներ չունեն:«Ստամբուլի հայ համայնքի դոնորների շնորհիվ մենք երեխաների համար ավելի հարմար նյութեր ունենք»,-ասել է եկեղեցու հոգեւորկաններից Գրիգոր Աղաբալօղլուն:Նա ասել է, որ դպրոցի պատմությունն սկսվում է 2003 թ-ից, երբ այստեղ ուսանում էր չորս երեխա, որոնց դասավանդում էր Հերիքնազ Ավագյանը: «Այդ ժամանակ ոչ մի դպրոց չէր ընդունում այս երեխաներին»,-ասում է նա:Սա այն է, ինչ սպասվում է «անօրինական հայ միգրանտների» երեխաներին, եթե նրանք ծնվել են Թուրքիայում: Նրաց ծնողները չեն կարող իրենց երեխաների համար քաղաքացիություն ձեռբ բերել, քանի որ նրանք առանց փաստաթղթղերի օտարերկրացիներ են: Թուրքիայի օրենսդրության համաձայն` միայն հայկական ծագմամբ Թուրքիայի քաղաքացիների երեխաներին է թույլատրվում հաճախել «հայ փոքրամասնության դպրոցներ»:
2003 թ-ից սովորողների թիվն աստիճանաբր ավելացել է` չանայած այն բանին, որ թուրքական կառավարությունն այս տարի թույլատրել է այս երեխաներին տեղական հայկական դպորցներ ընդունել «հյուր ուսանողների» կարգավիճակով:Այս կարգավիճակով միայն 48 սովորող է ընդունվել Ստամբուլի ավելի քան 10 հայկական դպրոցներ: Օրինակ, «Բեջանյան» դպրոցն ընդունել է 11, «Ֆերիկեյ Մերամտչիյան» դպրոցը` 8 աշակերտ, հաղորում է «Ակոս» թերթը:«Ի՞նչ է նշանակում լինել «հյուր ուսանող»: Սա նոր ծրագիր է, եւ կա անորոշություն: Թուրքական կառավարությունը պետք է հաշվի առնի, որ այդ երեխաների ծնողներն այստեղ անօրինական են բնակվում, եւ երբ նրանք վերադառնան Հայաստան, նրանց երեխաներին անհրաժեշտ կլինի ապացուցել իրենց կրթությունը», -ասել է տկն Ավագյանը»:

No comments: