Wednesday, October 12, 2011

Իրանի ԱԳՆ-ն հերքում է ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանին ահաբեկչության ենթարկելու մասին տեղեկատվությունը

Panorama.am. 12-10-2011- Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Ռամին Մեհմանփարաստը հերքել է տարածված այն տեղեկատվությունը, համաձայն որի` ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի նկատմամբ ահաբեկչություն իրականացրած խմբավորումը կապված է եղել Իրանի հետ:
Այդ մասին հաղորդագրություն է տարածել Իրանի ԱԳՆ պաշտոնական կայքը:
Իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ` ՄԱԿ-ում Իրանի դեսպան Մոհամմադ Խազային բողոքի նոտա է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին` նշելով, որ Իրանի հասցեին ուղղված նմանատիպ մեղադրանքներն անհիմն են:
Իրանի դեսպանը նշել է, որ Իրանը միշտ էլ դատապարտել է ցանկացած ահաբեկչական գործողություն, քանի որ ինքը ևս հաճախ ահաբեկչության զոհ է դարձել, մատնանշելով վերջերս միջուկային էներգիայի հարցերով իրանցի գիտնականների նկատմամբ իրականացված ահաբեկչության փաստը:

No comments: