Wednesday, October 12, 2011

«Todays Zaman». Թուրքիա-Իրան հարաբերությունները ավելի են սրվում

Panorama.am. 12-10-2011- Թուրքիա-Իրան հարաբերությունները գնալով ավելի է սրվում, քանի որ Թուրքիան թույլ է տվել, որ իր տարածքում տեղակայվի ՆԱՏՕ-ի հակահրթիռային ռադար համակարգը: Այս մասին գրում է «Todays Zaman» պարբերականը:
«Իրանը կարող է օգտագործել Քրդական Աշխատավոր կուսակցության սպառնալիքներն ընդդեմ Թուրքիայի, քանի որ վերջինս թույլ է տվել իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի հակահրթիռային ռադար»,- նշել է Ստամբուլի «Kültür» համալսարանի դասախոս, փորձագետ Հասան Քոնին:
Աղբյուրի փոխանցմամբ, վերջինս նշել է, որ Իրանը կարող է նաև որոշում կայացնել՝ աջակցելու քրդական «Խաղաղություն և Ժողովրդավարություն» կուսակցությանը, որպեսզի ապակայունացնի Թուրքիայում տիրող իրավիճակը:
«Երբ Թուրքիան զբաղված է ներքին խնդիրներով, նա ժամանակ չունի ուշադրությունը սևեռել Իրանի կամ էլ աջակցել Արաբական աշխարհում Սունի խմբավորումների վրա»,- նշել է փորձագետ:

No comments: