Sunday, November 27, 2011

Ալեքսանդր Գոլդենշտեյն. Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու շանսերը չնչին են

News.am. 27-11-2011- Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանչելու շանսերը չնչին են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց IzRus.co.il-ի փոխխմբագիր Ալեքսանդր Գոլդենշտեյնը` ընդգծելով, որ հարցը բարոյականության, պատմական իրադարձությունների մեկնաբանության կամ երկու երկրների հարաբերությունների մեջ չէ:
«Ամեն ինչ շատ պարզ է` քաղաքականությունը: Բազմիցս է խոսվել եւ գրվել Իսրայելի` Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ունեցած ռազմավարական հարաբերությունների մասին: Կնեսետում կարող են համակրել հայերին, կարեկցել եւ անգամ ժամանակ առ ժամանակ քննարկումներ կազմակերպել այդ հարցով: Սակայն ոչ ավելին»,-նշեց զրուցակիցը:
Գոլդենշտեյնի կարծիքով` եթե կողմերը լուռ աշխատանք իրականացնեին`1915թ. ողբերգական դեպքերի քննարկման ժամանակ ամեն անգամ աղմուկ չբարձրացնելով, ապա ամեն ինչ ավելի լավ կլինի. «Այս կամ այն պատգամավորի կամ քաղաքագետի յուրաքանչյուր արտահայտության վերաբերյալ տասնյակ հոդվածները միայն ստվեր են նետում զոհերի հիշատակի վրա»,-ասաց նա:
Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, դեկտեմբերի սկզբին Կնեսետի կրթության, մշակույթի եւ սպորտի հանձնաժողովը քննարկելու է ցեղասպանության ճանաչման հարցը: Կոալիցիոն գլխավոր գործընկերների տեսակետներն այդ հարցում սկզբունքորեն տարբերվում են:

No comments: