Sunday, November 27, 2011

Սիրիան Թուրքիայի վրա է ուղղում «ՍԿԱԴ» հրթիռները

Tert.am. 27-11-2011- Դամասկոսը որոշում է կայացրել ռուսական արտադրության «ՍԿԱԴ» տիպի հրթիռները Թուրքիայի վրա ուղղելու մասին:
Ինչպես գրում է «Թուրքիա» թերթը, Սիրիան «ՍԿԱԴ» և «ՍԱՄ» տիպի հրթիռները, որոնց միջոցով հնարավոր է հարված հասցնել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախին և որոնք ունեն նաև մարտագլխիկներ կրելու հնարավորություն, առաջիկայում տեղակայելու է Ղամըշլը և Այն Դիվար շրջաններում:
Նշենք, որ ավելի վաղ Թուրքիային հարվածելու հնարավորության մասին էր հայտարարել Իրանի օդատիեզերական պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ Էմիր Ալի Հաջիզադեն:
Իրանցի գեներալը հայտարարել էր, որ Իրանի վրա հարձակման դեպքում իրենք հարվածելու են Թուրքիայում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության տարրերին:
Որոշ ժամանակ առաջ մամուլում հայտնվել էր տեղեկություն այն մասին, որ եթե թուրքական բանակը մտնի Սիրիա, Իրանը կհարվածի Թուրքիային։
«Եթե թուրքական բանակը ներխուժի Սիրիա, մենք պատերազմ կհայտարարենք Թուրքիային։ Սիրիայի դեմ ուղղված որևէ ռազմական միջամտություն միևնույն ժամանակ կնշանակի պատերազմ հայտարարել Իրանին»,– ասել էր իրանցի բարձրաստիճան զինվորականը, որի անունը չէր նշվում:

No comments: