Tuesday, November 29, 2011

Ֆասիեն պաշտոնապես ներկայացրել է Մինսկի խմբում իրեն փոխարինող Ժակ Ֆորին

Panorama.am. 28-11-2011- Նոյեմբերի 28-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին և ԵԱՀԿ գործող քարտուղարի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
ԱԳՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Բեռնար Ֆասիեն ներկայացրել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի պաշտոնում իրեն փոխարինող Ժակ Ֆորին:
Հանդիպման ընթացքում շարունակվել են քննարկումներն արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ:
Նախարար Նալբանդյանը համանախագահների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով շարունակվող ռազմատենչ հռետորաբանության և շփման գծում նոր զոհերի պատճառ դարձած սադրանքների վրա:
Զրուցակիցները քննարկել են նաև դեկտեմբերի 6-7-ը Վիլնյուսում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդին առնչվող հարցեր:

No comments: