Tuesday, November 29, 2011

Իրանի դեմ նոր պատժամիջոցները Հայաստանի համար հավասարազոր կլինեն երրորդ փակ սահման ունենալուն. Օսկանյան

News.am. 28-11-2011- Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները դեռ չեն ազդել Հայաստանի վրա, բայց եթե վերջին` միջուկային զենքի հետ կապված զարգացումների հետեւանքով լրացուցիչ պատժամիջոցներ սահմանվեն, ապա հասկանալի է, որ դրանք կվնասեն նաեւ Հայաստանին։ Այս մասին կատարական «Ալ Զազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, ով նոյեմբերի 26-ին հյուր է եղել «Եվրագոտու խնդիրների ազդեցությունները» հաղորդմանը:
«Մյուս կողմից, Հայաստանը միջազգային հանրության անդամ է եւ պարտավոր է հարգել պատժամիջոցների հանձնարարականները։ Այդ պատճառով Հայաստանի դիրքորոշումն այս հարցում մշտապես եղել է այն, որ Իրանի հետ կոնֆլիկտը լուծվի բանակցությունների միջոցով, որպեսզի հնարավոր լինի խուսափել լրացուցիչ պատժամիջոցներից եւ ռազմական գործողություններից, ինչը կործանարար կլինի ողջ տարածաշրջանի համար։ Ահա թե ինչու Հայաստանի դիրքորոշումն է, որ խնդիրը լուծվի բանակցությունների միջոցով, որովհետեւ լրացուցիչ պատժամիջոցներն Իրանի նկատմամբ Հայաստանի համար հավասարազոր կլինեն երրորդ փակ սահման ունենալուն»,-հայտարարել է Օսկանյանը:

No comments: