Tuesday, November 29, 2011

Անկարան որոշեց բռնագրավել Բաշար ալ–Ասադի բանկային հաշիվները

Tert.am. 29-11-2011- Թուրքիայի իշխանությունները հրապարակել են պատժամիջոցների այն ցանկը, որոնք պատրաստվում են կիրառել Սիրիայի նախագահ Բաշար ալ–Ասադի վարչակարգի դեմ։
Ինչպես գրում է թուրքական «Հյուրրիյեթ» օրաթերթը, կիրառվելիք պատժամիջոցների շրջանակում Թուրքիայի և Սիրիայի կենտրոնական բանկերի միջև առկախվելու են դրամական փոխանցումները, բռնագրավվելու և սառեցվելու են Բաշար ալ–Ասադի վարչակազմի՝ Թուրքիայի բանկերում ունեցած հաշիվները, դադարեցվելու է տարբեր ապրանքների վաճառքը Սիրիային։
Հիշեցնենք, որ Անկարան ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստվում է սառեցնել Սիրիայի նախագահ Բաշար ալ–Ասադի՝ Թուրքիայի բանկերում ունեցած հաշիվները։
Թուրքական «Սաբահ» օրաթերթը գրել էր, որ Սիրիայի նախագահը Թուրքիայի բանկերում ունի 450-500 միլիոն դոլար։

No comments: