Tuesday, November 29, 2011

Հոգևոր եռակողմ հանդիպման մակարդակով ինչ-որ հարց հնարավոր չէ լուծել. մեկնաբան

Tert.am. 28-11-2011- Հոգևոր եռակողմ հանդիպումից ակնկալիքները կարող են լինել նույնը, ինչ որ կան, ընդհանրապես, հասարակական մակարդակով՝ մտավորականների, արվեստագետների հանդիպումներից։ Այս կարծիքը հայտնեց մեկնաբան Արամ Աբրահամյանը «Շանթ» հեռուստատեսության «Հորիզոն» լրատվականի շրջանակում։
«Նման մակարդակով ինչ-որ հարց հնարավոր չէ լուծել։ Հնարավոր է մթնոլորտ ստեղծել երկու կողմերի բարի կամքի դրսևորման դեպքում։ Այս հանդիպումը դրական ևս մի պահ ուներ աjն առումով, որ հոգևոր առաջնորդներն են հանդիպել՝ դրանով ընդգծելով, որ Ղարաբաղ-Ադրբեջան հակամարտությունը չունի կրոնական բնույթ. ինչը այդպես էլ կա։ Մնում է, որ Ադրբեջանի հասարակությունը լսի, և հոգևոր առաջնորդն այնքան ազդեցություն ունենա, որ կարողանա զսպել ժողովրդի վզին փաթաթվող ռազմատենչ և ագրեսիվ հայտարարությունները»,- ասաց նա։
Մեկնաբանը հիշեցրեց, որ դիպուկահարներին հետ քաշելու կոչեր արել են, ոչ միայն հոգևոր առաջնորդները, այլև՝ մի շարք քաղաքական գործիչներ՝ այդ թվոմ Վլադիմիր Պուտինը։ Սակայն շարունակաբար «նրանք իրականացնում են ինչ-որ գործողություններ, մենք պատասխան գործողություններ ենք իրականացնում, շատ էլ ճիշտ ենք անում, արդյունքում զոհվում են մարդիկ, որոնց խնդրին են անդրադառնում հոգևոր առաջնորդները։ Ես կարծում եմ, սա այն դեպքն է, երբ պետք է Աստված կանչել, որ ժողովուրդը հոգևոր առաջնորդին լսի»,- նշեց Աբրահամյանը։

No comments: