
Այդ քաղաքականության վկայությունն է Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու փորձը, որը հաջողություն չունեցավ Թուրքիայի ժխտողական քաղաքականության պատճառով, նշել է կաթողիկոսը:
Միաժամանակ, նա գոհունակություն է հայտնել, որ նիստի շրջանակներում նախատեսված է անցկացնել Գարեգին Բ-ի, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի եւ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեի եռակողմ հանդիպում, որն ուղղված կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը եւ արդյունավետ երկխոսության զարգացմանը: «Խաղաղությունը այլընտրանք չունի, հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների ճանապարհով` մարդու եւ միջազգային իրավունքների պահանջներին համապատասխան», - ընդգծել է կաթողիկոսը:
Նշելով, որ Հայաստանը քրիստոնեություն է ընդունել 1700 տարի առաջ, կաթողիկոսը հիշեցրել է, որ այսօր աշխարհը նոր սպառնալիքների առջեւ է` գլոբալիզացիան, տնտեսական ճգնաժամը, Աֆրիկայի եւ Մերձավոր արեւելքի դեպքերը, հակամարտությունները: Այս ամենը վտանքում են բարոյական արժեքները, եւ հաճախ բարգավաճումը ծայրահեղ աղքատության հետ կողք կողքի է ներկայանում: Այս կապակցությամբ կաթողիկոսն ընդգծել է հոգեւոր առաջնորդների համագործակցության կարեւորությունը, բարոյական արժեքների ամրապնդումը:
«Հարկավոր է համատեղ ուժերով հակամարտությունների լուծման ուղիներ որոնել», - նշել է կաթողիկոսը:
No comments:
Post a Comment