
«Տարածաշրջանը խաղաղության կարիք ունի։ Ադրբեջանը կարևոր երկիր է տարածաշրջանում, և նա ցանկանում է խաղաղության հաստատում։ Սակայն դրա համար Լեռնային Ղարաբաղն ու նրա հարակից 7 շրջանները պետք է ազատագրվեն։ Կարճ ասած, քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև չի ստորագրվել խաղաղության համաձայնագիր, տարածաշրջանում կայունություն հնարավոր չէ։ Ես վստահ եմ, որ Թուրքիան այդ հարցում աջակցում է Ադրբեջանին։ Տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը ձեռնտու է նաև Հայաստանին»,– ասել է Թուրքիայի նախկին արտգործնախարարը։
Ի պատասխան այն հարցի, թե «Ի՞նչն է խոչընդոտում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը», Հիքմեթ Չեթինն ասել է. «ՄԱԿ–ի, ԵԽԽՎ–ի և այլ միջազգային կառույցների որոշումների համաձայն՝ Ղարաբաղն ադրբեջանական հող է։ Բնականաբար, հակամարտության կարգավորման համար պետք է լուծել կարգավիճակի հարցը։ Սակայն դրա համար ժամանակ է պետք։ Լեռնային Ղարաբաղը չի կարող անկախ լինել, հնարավոր չէ նաև՝ այն միանա Հայաստանին։ Պետք է լինի հատուկ կարգավիճակ, որը նրան կկապի Ադրբեջանի հետ»։
Խոսելով հայ–թուրքական արձանագրությունների մասին՝ Չեթինն ասել է, թե ինքը չէր հավատում, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հնարավոր է որևէ համագործակցություն։
No comments:
Post a Comment