
Սակայն նշվում է, որ Թուրքիայում լրագրողների սարսափելի վիճակը «մթագնում» է ուսանողների զրկանքները։ Թուրքական բանտերում դեռևս գտնվում են 76 լրագրողներ, որոնք նույնպես մեղադրվում են ահաբեկչության հետ կապեր ունենալու մեջ։ Վերջին օրերին ձերբակալվել են 47 փաստաբաններ։
The Economist-ը նշում է, որ մի ժամանակ արմատական բարեփոխումներից խոսող վարչապետ Էրդողանը գնալով ավելի խիստ միջոցների է դիմում։ Նրա օրոք սրվեց պայքարը PKK-ի և զինված ուժերի միջև։
Այս ամենի հետ մեկտեղ, «Արաբական գարուն» վերապրած երկրների համար Թուրքիային որպես մոդել երկիր դիտարկող Արևմուտքը կարծես թե չի էլ նկատում մարդու իրավունքների ոլորտում Թուրքիայում կուտակվող խնդիրները։ «Դա բացատրվում է նրանով, որ Եվրոպան խրված է սեփական խնդիրների մեջ, իսկ Ամերիկան տարածաշրջանային անվտանգության հարցում զգում է Թուրքիայի կարիքը»,- նշել է Անկարայում Եվրոպայի դեսպանը։
No comments:
Post a Comment