News.am. 9-12-2011- Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ ընտրվել է Իշխան Զաքարյանը, փոխնախագահներ Ալբերտ Բոյաջյանը եւ Ստեփան Դեր Բետրոսյանը: Կոմիտեի գլխավոր քարտուղար է ընտրվել Բագրատ Բուռնազյանը: NEWS.am-ին ՀԽՀԿ-ից հայտնեցին, որ ընտրել են նաեւ գործկոմի կազմը: Համահայկական խաղերի ծրագրում ձմեռային մարզաձեւեր ընդգրկելու հարցը արժանացել է գործկոմի հավանությանը եւ որոշվել է ձմեռային խաղերի անցկացման հետ կապված մանրամասները քննարկել գործկոմի հաջորդ նիստի ընթացքում: Որոշվել է ՀԽՀԿ գործկոմի հերթական նիստի անցկացնել 2012-ի մայիսին` Վիեննայում:
Երեւանում դեկտեմբերի 9-ին կայացած ՀԽՀԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստի ընթացքում ամփոփվել են նաեւ համահայկական 5-րդ խաղերը: Ի. Զաքարյանը տեղեկացրել է, որ Համահայկական 5-րդ խաղերին առաջին անգամ մասնակցել է աշխարհի 125 քաղաքներից ժամանած 3244 մարզիկ –մարզուհի, դրանք անցել են առանց միջադեպերի: Նրա խոսքով` Համահայկական 5-րդ խաղերի անցկացման համար բյուջեն կազմել է 206 միլիոն դրամ, որից 80 միլիոնը հատկացվել Է պետական բյուջեից, 126 մլն դրամը տրամադրել են հովանավորները: Կոմիտեի նախագահը տեղեկացրել է նաեւ, որ խաղերի համար ծախսվել է 145 մլն դրամ, որից 31 մլն-ը պետբյուջեի տրամադրած 80 մլն-ից: 49 մլն դրամը վերադարձվել է պետական գանձարան: Հովանավորներից ստացված գումարից 20 միլիոն դրամը նույնպես պահպանվել Է եւ կօգտագործվի Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի հետագա աշխատանքների համար:

No comments:
Post a Comment