Tert.am. 7-12-2011-Մեր տարածաշրջանում տեղի են ունենում վտանգավոր գործընթացներ և համաշխարհային մասշտաբի իրադարձություններ՝ բացասական իմաստով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը:«Բացառված չի, որ Իրանի հանրապետության միջուկային օբեկտների նկատմամբ ռազմական հարձակում լինի Իսրայելի զինուժի կողմից: Իսրայելի և հոգևորական, և քաղաքական ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ նմանատիպ ռազմական ակցիայի դեպքում Իրանը պատասխան հարված կհասցնի: Հայաստանի համար ամենավտանգավոր թիրախը՝ Թուրքիայում տեղակայված ռազմաբազաներն են»,-ասաց Գուրգեն Արսենյանը:
Ըստ Արսենյանի՝ Թուրքիան և ԱՄՆ–ն պատասխան հակահարված կտան և դրա համար լավագույն գործիքները հրթիռներն են:
«Այդպիսի սցենարի դեպքում մենք կզրկվենք երկիրը սնուցող կարևորագույն մայրուղիներից մեկից, քանի որ Իրանի հասարակության արձագանքը կլինի անկանխատեսելի: Այդ դեպքում ՀՀ-ն պետք է պատրաստ լինի միջոցներ ձեռք առել, որպեսզի Հայաստանում բնականոն կյանքը շարունակվի»,-ասաց նա:
Գուրգեն Արսենյանը տեղեկացրեց, որ իսրայելական հատուկ ծառայության ղեկավարը մեղադրում է երկրի ղեկավարությանը երկիրը առճակատման տանելու մեջ:
«Եթե ի վերջո Իսրայելը որոշի հարձակվել Իրանի ռազմաբազաների վրա, ապա Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունները կհայտնվեն օրակարգի ութերորդ տեղում»,-ասաց ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը:
No comments:
Post a Comment