Thursday, December 8, 2011

Գյուլիև. Ադրբեջանում ամենաթողություն է

Panorama.am. 7-12-2011- «Ռեգնում» լրատվական գործակալությունը տպագրել է Ադրբեջանցի քաղաքագետ Զաֆար Գյուլիևի հոդված, որտեղ նշվում է, որ Ադրբեջանում չկա ո´չ իշխանություն, ո´չ ընդդիմություն և ո´չ էլ համայնք:
Հոդվածում մասնավորապես նշվում է. «Վերջին ամիսների իրադարձությունները՝ ԶԼՄ-ների, ինչպես նաև երիտասարդ ակտիվիստների վրա ճնշում գործադրելը, քաղաքացիների գույքի վրա հարձակում ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ այսօրվա Ադրբեջանը մի երկիր է, որտեղ չկա ո´չ իշխանություն, ո´չ ընդդիմություն և ո´չ համայնք»:
«Պաշտոնապես Ադրբեջանում գոյություն ունի կառավարության ներքո գործող մի շարք ինստիտուտներ: Մենք ունենք և´ նախագահ, և´կառավարություն, և´ պառլամենտ: Գոյություն ունի պաշտոնապես անկախ դատական համակարգ: Գոյություն ունի Սահմանդրություն, օրենքներ: Ամեն ինչ կա, սակայն չկա ամենակարևորը՝ կառավարման իրական գործող համակարգ: Արդյո՞ք կարելի է անվանել այն աշխատանք, որ տեղի է ունենում Ադրբեջանում վերջին տարիների և ամիսների ընթացքում»,- նշել է քաղաքագետը:
«Մեզ մոտ դժվար է հասկանալ, թե ով ինչով է զբաղված, ով և ինչի համար է պատասխանատու, ով ինչն է ղեկավարում: Այս ամենը հիմք է հանդիսանում խիստ բարդ, կիսաքրեական և ֆեոդալական հատկանիշներով իշխանական համակարգի ստեղծման համար: Վերոնշյալ համակարգը նպաստում է երկրում ամենաթողության և թողտվության ծաղկմանը: Այն երկրում որտեղ չկա իրական իշխանություն, իրական ընդդիմություն և իրական համայնք «գողերն» իրենց զգում են շատ ազատ»,- նշել է Գյուլիևը:

No comments: