Tert.am. 7-12-2011-Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ինքը կարևորում է երեկ Վիլնյուսում ընդունված հայտարարության հատկապես այն կետը, ըստ որի՝ կարգավորվում է կողմերի սպառազինման խնդիրը:«Սա ուղղված է հակամարտող երկու երկրներին, սակայն հատկապես Ադրբեջանին: Ըստ այս փաստաթղթի՝ հարցը պետք է լուծվի միմիայն խաղաղ ճանապարհով»,-հայտարարեց Ալեքսանդր Մարկարովը:
Նա դրական է համարում այն, որ ըստ փաստաթղթի առաջին կետի՝ խաղաղությունը գերակա է համարվում ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համար, այլ նաև՝ հակամարտող կողմերի:
Քաղաքագետը փաստում է, որ փաստթուղթը իր մեջ չի ներառում նոր առաջարկներ ԼՂՀ խնդրի կարգավորման հարցում:
«Նոր առաջարկներ չեն էլ պատրաստվում անել: Մինսկի խումբը հանդես է գալիս այն ֆորմատով, որի շուրջ պետք է լուծվի Ղարաբաղյան հարցը: Կարծում եմ, սրանք բավարար են միայն բանակցային գործընթացի համար: Սակայն այս փաստաթուղթը ցույց է տալիս դիրքորոշումների որոշակի փոփոխություն»,-ասաց քաղաքագետը:
Քաղաքագետը ավելացրեց, որ ի տարբերություն Հայաստանի, ինքը դեմ է ԼՂՀ-ի ստատուս քվոյի տարբերակին:
No comments:
Post a Comment