Tert.am. 7-12-2011- The Economist ամսագրի տվյալներով՝ Սպիտակի երկրաշարժը 1965-ից ի վեր տնտեսական վնասի, թեև ոչ բացարձակ, սակայն այդ վնասի՝ երկրի տնտեսությունում ունեցած կշռի ցուցանիշով անգերազանցելի է։ The Economist ամսագիրը ներկայացրել է 1965-ից ի վեր տնտեսապես ամենավնասակար երկրաշարժերի «լավագույն» 20-յակը։ Ըստ այդմ՝ երբևէ գրանցված տնտեսական առումով ամենաթանկ երկրաշարժը, իսկ ընդհանուր առմամբ՝ ամենամեծ ավերածություններ առաջացրած աղետներից մեկը, այս տարվա մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած 9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժն էր։ Ճապոնիայի այդ երկրաշարժն ուղեկցվեց հզոր ցունամիով, որի ալիքները հասնում էին մինչև 10 մետրը, և ատոմային էլեկտրակայանի վթարով։ Երկրաշարժի և ցունամիի հետևանքով զոհերի թիվը գերազանցեց 10,000-ը, անհետ կորածներինը՝ 20,000-ը, 250,000 մարդ մնաց առանց տանիքի։
Մարտի 21-ին Համաշխարհային բանկի կողմից իրականացված նախնական գնահատականներով՝ աղետի տնտեսական հետևանքները կազմում էին 235 մլրդ դոլար։ Այս թիվը դարձնում է ճապոնական աղետն ամենաթանկը 1965-ից ի վեր տեղի ունեցած այլ աղետների համեմատությամբ։ 2004թ. Հնդկական օվկիանոսի ցունամին, որը 250,000 մարդու մահվան պատճառ դարձավ, այս աղյուսակում ընդգրկված էլ չէ։ Այդ աղետի տնտեսական կորուստները այսօրվա գներով The Economist-ը միայն 14 մլրդ դոլար է գնահատել՝ մասամբ նաև սեփականության և այդ տարածքի հողերի ցածր արժեքի պատճառով։
Թեև Economist-ը աղյուսակը կազմելիս հաշվի է առել երկրներին աղետի հասցրած տնտեսական վնասի բացարձակ ցուցանիշը, սակայն ներկայացված են նաև այդ վնասների տեսակարար կշիռները տվյալ երկրի ՀՆԱ-ում։ Այս տեսանկյունից բավական հետաքրքիր են 1988թ. Սպիտակի երկրաշարժի ցուցանիշները, որոնք ևս տեղ են գտել աղյուսակում։ Սպիտակի երկրաշարժը ցուցակում 11-րդն է և ըստ Economist-ի տվյալների՝ պատճառել է 50 մլրդ դոլարի կորուստ։ Հասկանալու համար այդ վնասի չափը մեր տնտեսության համար` նկատենք, որ 1988թ. Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է շուրջ 15 մլրդ ռուբլի, ինչը մոտավորապես կազմում է 15 մլրդ դոլար (այդ ժամանակ ռուբլին և դոլարը գրեթե համարժեք էին)։ Այսինքն՝ Սպիտակի երկրաշարժը գերազանցել էր մեր երկրի ՀՆԱ-ն ավելի քան 3 անգամ։

No comments:
Post a Comment