Saturday, December 31, 2011

Թուրք իրավապաշտպաններն իրենց համերաշխություն են հայտնել Ֆրանսիայում հայկական օրինագծի հեղինակին

News.am. 30-12-2011- Թուրքիայի մարդու իրավունքների միության (IHD) Ստամբուլի մասնաճյուղի ռասիզմի եւ խտրականության դեմ հանձնաժողովը դիմել է Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ Վալերի Բուայեին՝ հայտնելով, որ մեծ ցավ են զգում, որ թուրք ազգայնականները կոտրել են նրա կայքն ու սպառնալիքներ եւ վիրավորանքներ հասցրել։
«Ցեղասպանության պես մարդկության դեմ կատարված հանցանքների ժխտումը համարժեք է այդ հանցանքներին մեղսակից լինելուն։ Ձեր հեղինակած օրինագծի պատճառով դուք հայտնվել եք սպառնալիքների եւ վիրավորանքների տակ։ Մենք ամբողջությամբ ձեր կողքին ենք եւ կիսում ենք ձեր բարկությունը։ Ուզում ենք, որ սրա մասին իմանաք։
Հարգանքներով՝ Թուրքիայի մարդու իրավունքերի միության (IHD) Ստամբուլի մասնաճյուղի ռասիզմի եւ խտրականության դեմ հանձնաժողով»։
Նշենք, որ Թուրքիայի մարդու իրավունքերի միության Ստամբուլի մասնաճյուղի ռասիզմի եւ խտրականության դեմ հանձնաժողովը կոչ էր արել Թուրքիայի իշխանություններին, գործարարների եւ հասարակական կազմակերպություններին՝ Ֆրանսիայի դեմ արշավ սկսելու փոխարեն ջանքեր գործադրել, որ պետությունն ու հասարակությունը ճանաչեն Հայոց ցեղասպանությունը եւ այդ տարիներին իրագործված ասորիների ցեղասպանությունն ու հույների էթնիկ զտումները։

No comments: