Միքայել, տեսակետ կա, որ ՀԱԿ-ի` ԲՀԿ-ին համագործակցության առաջարկը վկայում է քաղաքական խորը ճգնաժամի մասին, որ վերջին հաշվով քաղաքական դատարկություն է և չկա մի ուժ կամ կուսակցություն, որի համար հասարակական շահն է կարևոր: Դուք ի՞նչ տպավորություններ ունեք ստեղծված իրավիճակում:
Իհարկե քաղաքական ճգնաժամ կա, բայց մենք նոր չենք կանգնել ճգնաժամի առաջ: Քաղաքական ճգնաժամ կա արդեն շատ վաղուց` պայմանավորված խորքային և ոչ այնքան խորքային պատճառներով (ոչ խորքային պատճառները հիմնականում խորքային պատճառների իլյուստրացիաներն են), ժողովրդավարության բացակայությամբ, մարդու իրավունքների ոտնահարումներով, ոչ լեգիտիմ իշխանություններով և այլն: Եթե հարցին մոտենանք համակարգային տեսանկյունից, ապա ըստ իս`սա պայմանավորված է նրանով, որ այսօր Հայաստանում գործող համակարգի տրամաբանությունը վերարտադրողական է, ոչ թե ուղղված է զարգացմանը, համակարգի ներսում այնպիսի գործողություններին, որ վաղը այսօրվանից լավ կլինի, այլ ուղղված է նրան, որ վաղն այսօրվանից վատը չլինի: Սա լրջագույն խնդիր է: Սա փակ համակարգ է, որում նոր բան չի շրջանառվում, սկսում է փտել, նոր սնուցում չի ստանում, առաջանում է ճգնաժամ: Ճգնաժամը լուծելու միակ տարբերակը փակ համակարգը բացելն է, այսինքն` նոր գաղափարներ բերելը, գործողությունների վեկտորը փոխելը, այսինքն` վեկտորը վերարտադրողականությունից դեպի զարգացում փոխելն է: Քանի դեռ այդ վեկտորը չի փոխվել, ճգնաժամը շարունակվելու է և ինչքան գնա, այնքան ավելի է խորանալու, և ուշ թե շուտ պայթելու է: Ընդ որում` այս պարագայում պայթյունը հեղափոխություն կամ միայն այդ կարգի ժայթքումը չէ: Մեզ մոտ պայթյունը սովորաբար շատ ավելի տխուր ձևով է լինում` արտագաղթի ծավալների ավելացման ձևով: Երբ թեյնիկը դնում ես կրակին, սկսում է եռացող ջուրը գոլորշիանալ, և ինչքան երկար եռա, ջուրը միջից դուրս է գալու: Նույնն էլ արտագաղթի դեպքում է` շատերի համար այս համակարգից դուրս գալու միակ տեսանելի միջոցը երկիրը լքելն է:
-Արդյոք ճգնաժամը պայմանավորո՞ւմ եք գրված տեքստերի` ոչ ճշմարիտ լինելով, անհատների բացակայությամբ:
-Ես չեմ կարծում`չեն ձևավորում, պարզապես իրենք մեյնստրիմային դիսկուրսի մաս չեն հանդիսանում, իրենք դոմինանտ դիսկուրս չեն հանդիսանում: Քանի որ ընդհանուր համակարգն է փտած, թույլ չի տալիս, որ իրեն ինչ-որ բան փոխարինի: Վերարատադրվող համակարգի հիմնական խնդիրը նրանում է, որ այն իր ողջ ռեսուսը ուղղում է սեփական անվտանգության, սեփական պաշտպանության վրա, և այդ պատճառով նման համակարգը շատ դժվար է քանդել: Եթե այն զարգացող լիներ, գուցե ինչ-որ տեղ ավելի խոցելի կլիներ, որովհետև իր ողջ ռեսուրսը չէր կենտրոնացվի պաշտպանության վրա:
-Չեք կարծում, որ որևէ ուժ, եթե հասարակական շահ դնի իր հիմքում, կհաջողի: Եվ որպես քաղաքացի`արդյոք տեսնո՞ւմ եք այդ ուժը:
-2008-ի ընտրությունների ազատ, արդար և ժողովրդավարական լինելը հասարակական շա՞հ էր թե ոչ, իմ կարծիքով հասարակական շահ էր, մարտի մեկի սպանությունների լիարժեք և ամբողջական բացահայտումը, քաղբանտարկյալների ազատ արձակումը հասարակական շահ էր: Կոնգրեսը հիմնականում երեքուկես տարի հենց դա էր պնդում: Խնդիրն այն է, որ 2008-ի մարտի մեկը ձևավորեց շատ որոշակի հասարակական շահերի շրջանակ, որը բավականին քարացած էր և հիմնական թեմաների շրջանակը բավականին որոշակի է: Արդյունքում դրանից դուրս գտնվող խնդիրներն այդ շրջանակ թափանցելու հստակ մեխանիզմներ չունեն, և Թռչկանը, օտարալեզու դպրոցների խնդիրը և նմանատիպ այլ խնդիրներ այդ շրջանակից դուրս են, ավտոնոմ, իսկ այդ շրջանակի ներսում գործող եղած խնդիրները իրենց տրամաբանությամբ են զարգանում: Այս առումով մենք ունենք երկատված հանրային դիսկուրս: Ինձ թվում է`սա բավական լուրջ խնդիր է:
-2008-ի մասին էին Ձեր հասարակական շահի փաստարկները, իսկ հիմա, կա՞ ուժ, որ հասարակական շահն է կարևորում:
-Ամբողջական տեսքով չեմ տեսնում, որովհետև ինչպես նշեցի, երկատված է: Առանձին -առանձին տեսնում եմ`իշխանություն- Կոնգրես տրամաբանության մեջ մի դիսկուրսն է զարգանում, մնացած բոլոր տրամանաբությունների մեջ` էկոլոգիական, կրպակատերերի և այլն, մել այլ դիսկուրս, և չկա մի ամբողջական քաղաքական ուժ, որ կարողանա կոնցեպտուալ ձևակերպի այդ խնդիրները և ոչ միայն հռչակի, այլ նաև ձևակերպի, շարունակաբար քննարկի և զարգացնի այն հանրայնորեն, ստանա հանրության արձանգանքը և այդ արձագանքի հիման վրա զարգացնի այդ հայեցակարգը: Սա ընդհանուր առմամբ բարդ գործընթաց է, որը Հայաստանում թերի է:
Եթե փորձենք մի քիչ հեռվից դիտարկել այս ամենը, կարող ենք հետևյալ տրամաբանությունները տեսնել: Առաջին` այս բոլոր նախաձեռնությունները, անհաջողությունները, որոշ դեպքերում հաջողությունները, հասարակության համար ինչ-որ հասունացման շրջան են, որը կարող է հանգեցնել նրան, որ այդ իրավիճակային խնդիրներն աստիճանաբար ձևավորեն այն գիտակցությունը, որ պետք է, այնուամենայնիվ, ունենալ ընդհանուր պատկերացում, որը ուղղված կլինի վաղվա օրվան, զարգացմանը: Եվ դա կարող է երկար տևել: Երկրորդ տարբերակը բարդ է և պայմանավորված է նրանով, որ հիմնականում նույն մարդիկ են շարունակում լինել քաղաքական դաշտում և իմ կարծիքով կա անհրաժեշտություն, որ նորացվեն ակտիվ քաղաքական ուժերը: Այսինքն`այդ վաղվա օրվա տրամաբանություն տեսնել է, հռչակելը և առաջ տանելը: Սա նույնպես բավականին բարդ և ծանր գործընթաց է: Երբ դու ունենում ես վաղվա օրվա տեքստը, ընդ որում, ոչ թե մեկ տեքստ, այլ տեքստերի ամբողջություն և կարողանանում ես դա հակադրել այսօրվա վերարատադրվող տեքստին, անխուսափելիորեն սա հանգեցնում է արժեքային համակարգերի բախման: Այսօր Հայաստանում առկա է նաև ընդհանուր զարգացման առանցքի բացակայության խնդիր: Դրա համար բոլոր գործընթացները, որոնք տարբեր տրամաբանությամբ եկել մտել են Հայաստան և այս կամ այն կերպ ձևակերպվել որպես տարբեր ոլորտների զարգացման ծրագրեր` Հազարամյակների մարտահրավերներ, աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիր և այլն, չեն կարող իրենց ներուժով առանցք հանդիսանալ, իրենք պետք է գան “փաթաթվեն”
եղած առանցքի շուրջ` սնեն, աջակցեն առանցքի զարգացմանը, բայց այսօր այդ տրամաբանությունները գալիս են և առանցք չգտնելով` խառնվում են իրար և փորձում վերածվել ինչ-որ առանցքի: Սա բերում է անտրամաբանական, անհասկանալի խառնաշփոթային իրավիճակի, որը թույլ չի տալիս, որ դու հստակ պատկերացում ունենաս`վաղը ինչ ես լինելու, ուր ես գնալու, ինչպես ես զարգանալու և այլն:
Բացի այդ, կարևոր նշանակություն ունի ոչ թե տեքստի գրելը, այլ նաև այդ տեքստի հանրայնացումը, այսինքն` ֆեսյբուքյան տերմինով շեյր անելը, այսպես այդ տեքստը մնում է քո մեջ, տեքստը պետք է գրվի և տրվի կարդալու: Եթե տեքստը գրում ես և միայն դու ես կարդում, այն դառնում է ինքնանպատակ:
-Իսկ գուցե հասարակությունը անտարբերությո՞ւն ցուցաբերի ցանկացած տեքստի նկատմամբ: Շատերը մեր խնդիրները պայմանավորում են ընդհանուր անտարբերությամբ:
-Ժամանակին ես էլ էի այդպես կարծում, բայց հիմա իմ պատկերացումը փոխվել է: Եթե կա ինչ-որ մեկը, ով անտարբեր չէ իր խնդիրների նկատմամբ, դա հասարակությունն է: Եթե գործազրկությունը խնդիր է, հասարակությունը, որն ամեն օր այդ խնդրին բախվում է, չի կարող անտարբեր լինել, և հասարակության յուրաքանչյուր անդամ ձեռնարկում է իր ընկալումներին և ռեսուրսներին համապատասան գործողություններ և դառնում է գաղթական, հանրապետական կամ ընդդիմադիր, փորձում է լուծումներ գտնել, այսինքն` ինքը մտահոգված է: Անտաբերությունը որոշումներ ընդունողների, փոփոխություն ապահովելու մեխանիզմներին տիրապետողների մոտ է:
-Հնարավո՞ր է ` Լևոն Տեր-Պետորսյանը տեքստեր չուներ, դրա համար հաջողություն չունեցավ:
-Չէ, ուներ տեքստեր, ուղղակի այդ տեքստերը շատ որոշակի էին: Սկզբնական շրջանում մատուցվեց տեքստ, որը հստակ նպատակ ուներ` քանդել եղած միֆերը, այսինքն` ապադիցաբանեցնել իրավիճակը: Այդ տեքստում տրվեցին գործող համակարգի մանրամասն կառուցվածքային վերլուծությունը և համապատասխան գնահատականները: Դա տեքստերի առաջին “հատորն” էր, որն իմ կարծիքով ամբողջությամբ համապատասխանում էր իրավիճակի պահանջներին: Սակայն երբ եկավ երկրորդ, երրորդ, չորրորդ հատորի ժամանակը, այդ հատորները կամ չգրվեցին, կամ այնպես չգրվեցին, ինչպես ընթերցողն էր ակնկալում:
Այս իրավիճակն ունի և օբյեկտիվ, և սուբյեկտիվ գործոններ`մի կողմից մարտի մեկը եղավ և արդյունքում նոր հատորների տեքստը փոխվեց, և մենք հանգեցինք երկատված դիսկուրսին, որի մասին խոսեցի, իսկ մյուս կողմից` գուցե այդ հատորների սկզբունքորեն նոր բովանդակություն ստեղծելու ռեսուրս չկար, իսկ ստեղծածի պարագայում էլ բավարար հանրայնացման մեխանիզմներ չօգտագործվեցին:
-Այսինքն` 2008-ին համահո՞ւնչ չէին հասարակությունն ու շարժումը:
-2008-ին համահունչ էին իրար թե լիդերները, թե հասարակությունը: Խնդիրը իմ կարծիքով այդտեղ չէ: Այս համատեքստում կարևորը հանրային մակարդակում ընդհանրական տեսլականի բացակայությունն է, որը հանգեցնում է մի իրավիճակի, որում յուրաքանչյուրը ստիպված է սեփական ապագան կառուցել ընդանուր ապագայից անկախ: Գործընթացները, որոնք սկսվել են 2007-ի աշնանից, դեռ ընթացքի մեջ են, այսինքն`հասարակության հետ տրասֆոմացիան, որը սկսվեց այդ ժամանակ, հիմա շարունակվում է:
Այսօր Հանրապետականի, Կոնգրեսի և ԲՀԿ-ի, մնացած բոլոր կուսակցությունների անելիքը հասարակության համար կարևոր է միայն մի համատեքստում`փոփոխության և հանրային մասնակցությունն արտացոլվում է այնքանով, ինչքանով փոփոխությունը մարդկանց մոտ պայմանավորվում է այս կամ այն քաղաքական ուժի գործողություններով: Փոփոխության այն հատվածը, որը չի ծածկվում քաղաքական ուժերի կողմից, ձևակերպվում է այլ հարթության վրա և այլ գործընթացների ներքո: Իսկ սա ձևավորում է նոր քաղաքացիների և որոշ չափով հղկում է քաղաքացիական գիտակցությունը: Այստեղ ամենակարևորը քաղաքացու, հասարակության անդամի սկզբունքայնության դրսևորումների ստաբիլացումն է, ինչի արդյունքում քաղաքացիական ակտիվությունը նույնպես ստաբիլ և համակարգված բնույթ կունենա: Ցավոք սրտի այսօր Հայաստանից հեռացող մարդկանցից շատերը սկզբունքային քաղաքացիներն են, բայց այդ մարդիկ չեն համարում, որ իրենք իրենց բոլոր ներուժը պետք է դնեն իրավիճակի փոփոխման համար: Եվ ցավոք սրտի իրավիճակի համամասնությունը հասարակության մեջ որոշակիորեն տուժում է, սկզբունքային քաղաքացիների պակաս ենք ունենում: Սա է ամենավտանգավոր պրոցեսը, որի լավագույն լուծումը “գժերի” միջոցով կարող է լինել: Միայն նրանց շնորհիվ է հնարավոր անել այնպես, որ հասարակությունը չճահճանա: “Գժերի” հիմնական ներուժը իմ կարծիքով երիտասարդության մեջ է, բայց մենք այստեղ էլ խնդիրներ ունենք:
Երիտասարդը պետք է լավ իմաստով հանդուգն լինի, ոչ թե լկտի, այլ հենց հանդուգն, և երիտասարդների մեծ մասին հանդգնությունն է պակասում, շատ քչերի մեջ կա այդ կայծը: Բայց նրանք, ովքեր հանդուգն են, շատ լավն են, և չպետք է նրանց թերագնահատել:
Սիրանույշ Պապյան
«Լրագիր» 7-12-2011-

No comments:
Post a Comment