![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhMjPRMs7rZVhQe74K0q-9S8QY9AADFpXI5XRiFNiOzGiulbTCoMboWWpWOIl8N1vh2EyW4lE_otZEJZCP90NHJ0DtrgWFXx5AYoaUuoMkvUMh_hRWJGNVTcup-yp-K0tZcYAvny2BSpSA/s1600/Ruben+Safrasian%252CWeb.jpg)
Այսօր 10-12 միլիոն է գնահատվում քրիստոնյաների թիվը Մերձավոր Արևելքի երկրներում: Այս երևույթը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին որակել է որպես կրոնական զտում: Սաֆրաստյանի խոսքով, Ֆրանսիայի նախագահը նկատի է ունեցել, որ Մերձավորարևելյան երկրները դառնում են ավելի մահմեդական:
Այս գործընթացն այժմ առկա է Եգիպտոսում, Իրաքում, Սիրիայում: Ռ. Սաֆրաստյանի կարծիքով, այս ամենը տեղի է ունենում մի կողմից այն պատճառով, որ երկրում ուժեղացել են ծայրահեղ իսլամամետ կազմակերպությունները, իսկ մյուս կողմից տնտեսական պայմանների վատացման հետևանքով: Իսկ նման պայմաններում քրիստոնյաների արտագաղթն անխուսափելի է:
«Այսօր ամենակարևոր խնդիրը իհարկե Սիրիայի հայ համայնքի խնդիրն է, որը 60-70 հազարանոց համայնք է: Ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ Սիրիայի հայերը ինտեգրվել են սիրիական հասարակության մեջ: Այն փոփոխությունները, որոնք սկսել են տեղի ունենալ Սիրիայում, արդեն երկրի ներսում ռազմական բախման բնույթ են ստանում: Եվ դա կարող է նպաստել նրան, որ Ասադի կառավարությունը չկարողանա դիմակայել և հեռացվի իշխանությունից: Այդ պարագայում իշխանության կգան իսլամամետ ուժերը, որոնք հայտնի են իրենց բացասական վերաբերմունքով դեպի քրիստոնյաները, հատկապես դեպի հայ համայնքը: Մեկ գործընթաց ևս աշխարհաքաղաքական առումով, որը կարող է վտանգավոր լինել հայ համայնքի համար՝ դա Թուրքիայի դիրքերի ուժեղացումն է Սիրիայում: Թուրքիան կարողացավ օգտագործել այս իրավիճակը Արաբական աշխարհում իր դիրքերն ավելի ամրապնդելու համար: Եվ եթե Ասադի իշխանությունն անկում ապրի, ապա Թուրքիայի ազդեցությունը Սիրիայում ավելի կուժեղանա», ասել է Ռ. Սաֆրաստյանը, նշելով, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի ընդունելու ներգաղթողներին, չնայած նրան, որ մեր երկիրը բարենպաստ պայմաններ չունի:
Պատասխանելով լրագրողների հարցին, թե հնարավո՞ր են արդյոք կոտորածներ, Ռուբեն Սաֆրաստյանն ասել է. «Կարծում եմ, որ նման վտանգ կլինի այն դեպքում, եթե երկրում անիշխանություն տիրի: Ամբողջ խնդիրն այն է, որ երկրում քաղաքացիական հասարակություն չկա, և նման դեպքում մարդու իրավունքների խնդիրները կլուծվեն իսլամական արմատական մոտեցման հիման վրա»:
Աննա Եղիազարյան

No comments:
Post a Comment