![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEi6gU1b-hO09oOOc_QcI_A2cwCIeD3LUou2LYpCuBW3UXJCOstzVvo_zYSTNrSnSYJz31kgmsdVBNYujZmRcILdjs518HUi4uK-OucgQJ8ocY25sTKQQIMRF5yNvZYvAvyKmP3sxwagtw8/s1600/Ghabalan+3%252CWeb.jpg)
Ռադիոլոկացիոն կայանի վարձակալության համաձայնագիրն, ըստ Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովիՙ լրագրողներին արած հայտարարությանՙ նախատեսվում է քննարկել միջկառավարական մակարդակով: Ըստ Ադրբեջանական լրատվամիջոցների, քանի որ հաջորդ տարի ավարտվում է նախորդ համաձայնագրով կայանի շահագործման ժամկետը, ապա, ըստ Խալաֆովի, համաձայնագիրը կարող է կամ երկարացվել, կամ դադարեցվել: Իսկ մինչ այդ դեռ քննարկում են, թե որքան է բարձրացվելու վարձակալության վճարը, ինչպես է արդիականացվելու կայանը եւ այլ հարցեր:
Դրանց թվում Ադրբեջանն այս հարցում էլ ընկել է Հայաստանի հետեւից. փոխարտգործնախարարից հետաքրքրվել են, թե նոր համաձայնագրում արդյոք կլինի՞ արգելք Գաբալայի կայանի տվյալների` Հայաստանին փոխանցելու առնչությամբ: Խալաֆովը պարզաբանել է, որ գործող համաձայնագրով նախատեսված են պայմաններ, ըստ որոնց կայանի տվյալները ռուսաստանյան կողմը չի կարող փոխանցել որեւէ երրորդ կողմի առանց Ադրբեջանի թույլտվության:
No comments:
Post a Comment