«Լրագիր» 9-12-2011- Սերժ Սարգսյանը սփյուռքի հայրենակիցներին կանչում է Հայաստանում տարբեր բնագավառներում հաջողության պատասխանատվությունն ու պատիվը կիսելու: Իսկ գծե՞լ է արդյոք Հայաստանն այն սխեման, որով սփյուռքի հայրենակիցները պետք է կիսեն այդ պատասխանատվությունն ու պատիվը:
Հայաստանը կարող է արդյոք որեւէ այլ կերպ գրավել սփյուռքահայերին, բացի ասենք Սեւանը, Գառնին, Գեղարդն ու Ղարաբաղը ցույց տալուց եւ մեկ էլ 5-րդ հարկի պատուհանից Արարատի պատկերի երեւալուց:
Ի՞նչ է սփյուռքը Հայաստանի համար, բացի ֆինանսական աղբյուր լինելուց: Բացի Հայաստանում ներդրումներ անելուց, Հայաստանն էլ ի՞նչ ակնկալիք ունի սփյուռքից: Օրինակ, Հայաստանն արդյոք սփյուռքահայ մասնագետներին կարող է որակյալ աշխատատեղեր առաջարկել ասենք առողջապահության, կրթության, գիտության բնագավառում, ասենք կառավարման համակարգում, կենսագործունեության այլ ոլորտներում:
Թե Հայաստանն ակնկալում է, որ սփյուռաքահայը գա եւ այստեղ աշխատատեղ բացի հայաստանցու համար: Դա էլ իհարկե կարեւոր է, արժեքավոր է, բայց ոչ բոլոր սփյուռքահայերն են բիզնեսմեն եւ ներդրող: Սփյուռքը մեծ պոտենցիալ ունի այլ ոլորտներում էլ, եւ Հայաստանն անշուշտ ունի նաեւ դրա կարիքը, հետեւաբար Հայաստանում պետք է նաեւ ապահովվի այդ պոտենցիալի իրացման դաշտ:
Այդ առումով իհարկե իրավիճակն այլ է. Հայաստանը նույնիսկ հայաստանցի բժիշկներին, ուսուցիչներին ու գիտնականներին չի կարողանում որակավորված աշխատատեղերով ապահովել, ուր մնաց դա աներ սփյուռքահայության համար:
Ավելին, Հայաստանն անգամ սփյուռքի գործարարների համար չի կարողանում ապահովել ներդրումների որակավորված միջավայր: Հայաստանում դժվարություններից խուսափում են միայն շատ մեծահարուստ սփյուռքահայերը, իսկ նրանք, ովքեր պատրաստակամություն են հայտնում Հայաստանում մանր կամ միջին բիզնեսի ոլորտում ներդրում կատարել, հայտնվում են Հայաստանի համար սովորական իրավիճակում՝ հարկային, մաքսային, օլիգարխիա, մոնոպոլիա եւ այդպիսի բաներ:
Հայաստանում առկա ներկայիս տնտեսա-քաղաքական համակարգն ու սփյուռքահայության ներուժը փաստացի անհամատեղելի են: Դրանք համատեղելի են միայն այն սփյուռքահայերի համար, ովքեր պատրաստ են հարմարվել այդ համակարգին, դրա արժեքային առանցքին, ովքեր պատրաստ են մտնել խաղի կանոնների այն համակարգի մեջ, որի մեջ են մականունավոր օլիգարխիան, մականունավոր պատգամավորները, թաղային եւ անգամ քրեական հեղինակությունններից կազմված տնտեսա-քաղաքական “վերնախավ” կոչվածը:
Չի կարող Հայաստանում լինել երկու համակարգ՝ մեկ տնտեսա-քաղաքական օլիգոպոլ եւ մոնոպոլ համակարգը, մեկ էլ մի դաշտ, որտեղ կարող է պատասխանատվություն իրացնել եւ պատիվ վաստակել համաշխարհային տնտեսա-քաղաքական արժեհամակարգի կրող սփյուռքահայը: Հայաստանը շատ փոքր է այդպիսի երկու դաշտի բաժանվելու համար, նաեւ Հայաստանի տնտեսա-քաղաքական համակարգային արատն է բավական ուժեղ՝ մյուս դաշտն արագ խժռելու համար:
Հետեւաբար, քանի դեռ այդ արատավոր համակարգում չեն եղել շրջադարձային փոփոխություններ, իրատեսական չէ պատկերացնել, որ սփյուռքահայության պոտենցիալը լիարժեքորեն եւ ներդաշնակ ծառայի Հայաստանի Հանրապետությանը:
Եթե Հայաստանի նախագահը սփյուռքի առաջ այդպիսի ծառայության, պատասխանատվություն եւ պատիվ կիսելու կոչ է անում, ապա այդ կոչը առարկայական կարող է լինել միայն մի դեպքում՝ երբ նախագահը մեկ առ մեկ, հստակ, կոնկրետ, ոլորտ առ ոլորտ ցույց տա այն համակարգային փոփոխությունները, որ կատարվել են Հայաստանում, որոնք էապես շրջել են իրավիճակն ու ստեղծել բոլորովին նոր դաշտ:
Մինչդեռ, Հայաստանի նախագահը չունի այդպիսի կոնկրետ օրինակներ բերելու հնարավորություն, որովհետեւ այդպիսի օրինակներ չկան: Ինչ օրինակներ էլ որ կան, լիովին հակառակն են, այսինքն եթե նույնիսկ անցկացվել են ռեֆորմի անվան տակ, իրականում ծառայել են օլիգոպոլ եւ մոնոպոլ տնտեսա-քաղաքական համակարգին:
Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ մի քանի անձանց մեաշնորհը, իսկ եթե նույնիսկ մի որեւէ անձ սկսում է նեղվել իր դիրքերում, ապա դրանից ավելանում են ոչ թե հասարակության, այլ մյուս մոնոպոլիստների եւ օլիգոպոլիստների հնարավորությունները:
Դա է Հայաստանում առկա իրավիճակը, որքան էլ որ գեղեցիկ ելույթներ գրվեն Սերժ Սարգսյանի համար եւ դրանք մատուցվեն տարբեր ամբիոններից: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի գլխավոր գործը կարծես թե համարվում է այդ ելույթներն ընթերցելը, մինչդեռ այդ ելույթները նրան պետք է մատուցվեն ոչ թե որպես այս կամ այն ամբիոնի համար ընթերցվելիք, այլ որպես անելիք նախագահի պաշտոնում: Սերժ Սարգսյանը չպետք է որեւէ մեկին ասի այն, ինչ պետք է վաղուց արած լիներ կամ առնվազն գործնականում սկսած լիներ ինքը:
Նրա փոխարեն պետք է խոսեին արդեն գործերը, մինչդեռ շարունակում է խոսել ինքը, ինչը նշանակում է, որ խոսուն գործեր պարզապես չկան: Մինչդեռ 21-րդ դարում հասարակություններին՝ որ երկրում էլ լինի, լինի սփյուռքյան, թե որեւէ այլ լսարան, հնարավոր է համոզել միայն գործերով, որպեսզի նրանք ընդառաջ գան, ոչ թե գան “գրավելու”, ինչպես Ուոլ-Սթրիթը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments:
Post a Comment