Tert.am. 7-12-2011- ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների գործունեությունը չի կարելի գոհացուցիչ համարել։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend.az կայքը, այս մասին Բաքվում անցկացված կոնֆերանսի (կոնֆերանսը նվիրված է եղել Ադրբեջանի անկախության 20–ամյակին) ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեխտիևը։Մեխտիևը նշել է, թե իբր ադրբեջանցի ժողովուրդը վաղուց արդեն հասկացել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրները գաղտնի պաշտպանում են «հայկական օկուպացիոն քաղաքականությունը»։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրները պետք է իմանան, որ ադրբեջանցի ժողովրդի համբերության սահմանն այդքան էլ մեծ չէ, համբերության բաժակն արդեն լցված է»,–ասել է նա։
No comments:
Post a Comment