Panorama.am. 7-12-2011- Վիլնյուսում ընթացող ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների ընդունած համատեղ հայտարարության վերաբերյալ Panorama.am-ը զրուցեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ, ով ողջունեց այն` նշելով, որ «նմանատիպ հայտարարությունները թեև դրական են, սակայն որևէ իրական արդյունքի չեն կարող հանգեցնել»:Բանախոսը, սակայն, դրական համարեց շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումները նվազեցնելու աշխատանքներ սկսելու ուղղությամբ կողմերի միջև ձեռքբերված համաձայնությունը:
Հիշեցնենք, որ հայտարարությունում ասվում էր. «...նրանք համաձայնեցին, որ հետագա ջանքերը պետք է ուղղվեն հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների դետալները հստակեցնելու աշխատանքներին, ինչը 2011 թվականի մարտին Սոչիում նախագահներ Ալիևի, Սարգսյանի ու Մուդվեդևի հայտարարության արդյունքն է»:
No comments:
Post a Comment