Thursday, December 8, 2011

«Սարդարապատը» չի գնա ԱԺ առաջիկա ընտրություններին, որովհետև ամեն ինչ կանխորոշված է

Tert.am. 7-12-2011- «Սարդարապատ» շարժան նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերահաստատեց իրենց որոշումը չմասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին և ներկայացրեց այդ որոշման պատճառները:
«Ինչո՞ւ ենք դեմ ընտրությունների մասնակցությանը: Նախ` ամեն ինչ կանխորոշված է: Ինչ որ տեսնելու ենք` բեմականացում է լինելու, արդյունքները կանխորոշված են: Երկրորդ` մենք համարում ենք, որ մեր երկիրը օկուպացված է մի խումբ մարդկանց կողմից: Օկուպացիայի պայմաններում ընտրություններն անհնար են: Երրորդ` ընտրությունների կազմակերպիչները օրենքից դուրս են, ի՞նչ պետք է լինի նրանց կազմակերպած ընտրությունը։ Չորրորդ` ժողովրդի քվեն կեղծվում է։ Հինգերորդ` Հայաստանում չկա արդար դատարան: Ընտրությունները վերարտադրել են ռեժիմը և մենք կարծում ենք, որ ով մասնակցում է ընտրություններին, հանցակից է ռեժիմը վերարտադրելուն»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը և կոչ արեց Հայաստանի քաղաքակությանը հետևող ակտիվ մարդկանց չխաբվել և լուրջ չընդունել այսպես կոչված պայքարը, որը ըստ Սեֆիլյանի կեղծ է:
«Մենք պետք է հասկանանք, որ այդ ուղին սխալ է, այս իշխանությունները ընտրություններով չեն եկել: Մեր առաջարկած ուղին հետևյալն է. ձևավորել ազնիվ դաշտ, ձևավորել այդ դաշտում իշխանություն իր բոլոր տարերով»,- ասաց Սեֆլյանը:
«Սարդարապատ» շարժման ներկայացուցիչը կարծում է, որ իրական փոփոխություններին օգնելու է նաև Սփյուռքում տեղի ունեցող վերաձևավորումները:
«Մենք ականատեսն ենք լինելու, թե ինչպես է այս ռեժիմը զրկված ժողովրդական հիմքից Հայաստանում, նույնը ի վերջո կտեսնենք Սփյուռքում, ինչը ավելի կնպաստի որևէ փոփոխություն անելու փորձերին»,- ասաց Սեֆիլյանը:
Tert.am-ի խնդրանքին ի պատասխան՝ մեկնաբանել երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արած հայտարարությունը, Ժ. Սեֆիլյանը պատասխանեց.
«Մինսկի խումբը երբեք չի զբաղվել խնդիր լուծմամբ, նրանք միշտ էլ օտգատործել են հակամարտությունը իրենց շահերի համար: Ու որևէ զարգացում չեմ սպասում: Մտահոգիչը սահմանին զոհերն են: Դրա համար չենք կարող մեղադրել ո՛չ հակառակորդին, ո՛չ Մինկի խմբին: Մեր ռեժիմի համար մարդկային կյանքը արժեք չունի: Պատճառը իշխանական համակարգն է, լուծումը՝ համակարգի փլուզումն է»,- ասաց Ժ. Սեֆիլյանը:

No comments: