![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEh0x4OTGrtTOyYb6yRgBp62hRlA43O33hA_B6-61DjbC-uLNFflchT7QkgvpDtVLZRUe0jbwgoRDCip1k2wrQiaK51qMoGti0uWtNNAoMLe91SzXvXLXFa1t8HcRl4dHfIujQOK0-9Dalk/s1600/yeghern2%252CWeb.jpg)
Պոետ, դերասան, Շերոն Սթոունի եղբայր Մայքլ Սթոունը վստահ է` միայն արվեստը կարող է բարձրաձայն արտահայտել այն ամենն, ինչն իրավամբ դիպչում է մարդու սրտին և հոգուն:
«Ժամանակին թուրքերի կողմից իրականացված բռնություններին անհրաժեշտ է համապատասխան գնահատակալ տալ: Պատմական իրողություները չպետք է խեղաթյուրվեն»,-ասել է համերգին մասնակից հույն երգչուհի Ալեքսիա Վասիլիուն:
Դատապարտելով հայերի Ցեղասպանությունը` Գրեմմի կրկնակի մրցանակակիր երգիչ Էրիկ Բենեթն համերգին իր երգով մարդկությանը սթափեցնելու կոչ է արել` հետայսու աշխարհի որևէ անկյունում ոճրագործություններն իսպառ վերացնելու համար:
Խաղաղության համերգին լեգենդար Սթիվի Ուանդերը երգել է ոչ թե խաղաղության դեսպանի անունից, ինչպես կոչում են իրեն, այլ` որպես Սթիվի Ուանդեր անհատի, ով ամեն օր արթնանալիս աղոթում է, որ Հայոց Ցեղասպանության նման ոճրագործություններ այլևս չկրկնվեն.
«Ամբողջ կյանքում պայքարել եմ խաղաղության և արդարության համար: Հիացած եմ և առանձնակի հաճույքով էի լսում Ֆլորա Մարտիրոսյանին, ով եզակի ու անկրկնելի ձայն ունի: Ինձ համար նաև հաճելի է, որ խաղաղության համերգի շնորհիվ ծանոթացա հայ համայնքի հետ և ձեռք բերեցի նոր բարեկամներ: Շուտով մեր համագործակցությունը կտա իր պտուղները»,-նշել է երգիչն ու հայտնել, որ խոստացել է հատուկ երգ գրել իր և Ֆլորա Մարտիրոսյանի համար:
Նշենք, որ Հայոց Ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ նոյեմբերի 1-ին Լոս Անջելեսի «Գիբսոն» համերգասրահում Ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի հիմնադրած «Արվեստագետները` հանուն խաղաղության» միջազգային բարեգործական կազմակերպության և «FMS media»-ի համատեղ ջանքերով կայացել է «Ո’չ Ցեղասպանությանը» խորագրով համերգ, որի ժամանակ ելույթ են ունեցել ինչպես Ֆ. Մարտիրոսյանը, Ռոզին և Արտո Թունջբոյաջյանը, այնպես էլ 100-ից ավելի հոլիվուդյան հայտնի գերաստղեր:
No comments:
Post a Comment