![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEj-fu3GkManauFr6xwaQ1lmfSDek1njGLfBzbF0sRMrM6A7DvvUB9IE7lfm9cYlHFfjE96yOHpB-M71Vptr1BA3SAEqss749elrWyQ3Q08UWtGPizbriWojamnDcTp32tqAepnmx5_g_Vs/s1600/Zinvor6%252CWeb.jpg)
«Panorama.am», 08/12/2011: «Դա ադրբեջանական կողմի տարածած հերթական ապատեղեկատվությունն է: Հայկական կողմը շարունակում է պահպանել հրադադարի ռեժիմի կանոնները»,- անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվությանը, թե հայկական կողմից
արձակված գնդակից ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ՊԲ Լրատվության բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանը:
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայկական կողմից արձակված գնդակից, 18-ամյա Վահիդ Հուսեյնլին վիրավորվել է:
No comments:
Post a Comment