Saturday, December 31, 2011

France-Presse. Ցեղասպանությունը միջազգային իրավունքում ամենածանր հանցագործությունն է

News.am. 30-12-2011- Ցեղասպանությունը, որում, ի պատասխան Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման, Թուրքիան մեղադրում է Ֆրանսիային (Ալժիրում ցեղասպանություն իրականացնելու մեջ), միջազգային իրավունքով ճանաչված ամենածանր հանցագործությունն է, ինչպես նաեւ` ամենադժվար ապացուցելին: Այս մասին գրում է «Nouvelles d’Arménie»-ն` հղում անելով France-Presse գործակալությանը:
Այդ բառը, որը ծագել է հունարեն «genos» (ռասա, ցեղ) բառից եւ լատինական «-cide» վերջածանցից (լատ. «caedere» - սպանել բառից), 1944թ. ստեղծել է ԱՄՆ Պատերազմի դեպարտամենտի խորհրդական, լեհաստանցի հրեա Ռաֆայել Լեմկինը` Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նացիստների կողմից հրեաների նկատմամբ գործած հանցագործությունները բնորոշելու համար:
Այն առաջին անգամ իրավաբանորեն գործածվել է 1945թ. Նյուրնբերգի դատական գործընթացի ընթացքում նացիստական առաջնորդներին մեղադրելիս, որոնք արդյունքում դատապարտվեցին մարդկության դեմ գործած հանցագործության համար:
Միջազգային իրավունքում «ցեղասպանություն» հասկացությունն ընդունվել է 1948թ.` ՄԱԿ-ի կոնվենցիայով: Այն ներառում է մի շարք հանցագործություններ, այդ թվում` սպանություններ, որոնք կատարվում են «ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական խումբը ամբողջությամբ կամ մասնակի ոչնչացնելու մտադրությամբ»:
1915թ. հարյուր հազարավոր հայերի սպանությունը 1985թ. ՄԱԿ-ի կողմից ճանաչվել է իբրեւ ցեղասպանություն:

No comments: