Saturday, December 31, 2011

Haaretz. Հայ ժողովուրդը արժանի է Ցեղասպանության միջազգային ճանաչմանը

News.am. 30-12-2011- Մոտ 1,5 միլիոն հայեր, ովքեր սպանվել են 1915-ին, արժանի են հոլոքոստի միջազգային ճանաչման: Այդ մասին գրում է իսրայելական Haaretz պարբերականը` «Իսրայելը չպետք է քաղաքականացնի Հայոց ցեղասպանության հարցը» վերտառությամբ հոդվածում: Հոդվածի հեղինակները նշում են, որ Հայոց Ցեղասպանության պաշտոնական ճանաչումը ձգձգվում է` մի կողմից Իսրայելի` Թուրքիայի հանդեպ ունեցած արտաքին քաղաքական հետաքրքրությունների պատճառով, մյուս կողմից հրեական Հոլոքոստի բացառիկությունը չկորցնելու նպատակով:
«Բարոյականությունը կամ համերաշխության արտահայտությունը հայկական հոլոքոստի հարցում երկրորդական հարցեր են: Այժմ վարչապետի աշխատակազմը միջամտել է այդ հարցի քննարկմանը եւ Կնեսետի Կրթության, մշակույթի եւ սպորտի հանձնաժողովի նստաշրջանի կարող է ձախողել թուրք-իսրայելական հարաբերությունները: Այդ ենթատեքստում, արժե նշել, որ թուրքական նավատորմիղի հետ կապված միջադեպից հետո Կնեսետի մի շարք անդամներ եւ նախարարների կաբինետը սպառնացել էին առաջ քաշել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը` ի պատասխան Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Իսրայելի դեմ ուղղված հայտարարություններին», գրում Haaretz –ը:
«Մոտ 1,5 միլիոն հայեր, ովքեր սպանվել են 1915-ին, արժանի են Ցեղասպանության միջազգային ճանաչման: Առաջին հերթին նրանք արժանի են, որ Թուրքիան ճանաչի պատմության այդ ողբերգական էջը», ամփոփում է պարբերականը:

No comments: