Tuesday, January 17, 2012

Ադրբեջանական «փոքր արբանյակի» արձակումը տեղի կունենա 2013 թվականին

1in.am. 17-1-2012- Ադրբեջանական 1News.az կայքի փոխանցմամբ՝ Ադրբեջանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ալի Աբասովը Նախարարների խորհրդի նիստի ժամանակ անդրադարձել է ադրբեջանական առաջին արբանյակների արձակման խնդրին. «2012 թվականին Ադրբեջանի առաջին հեռուստահաղորդակցային արբանյակը կուղարկվի Կուրի տիեզերակայան, որտեղից էլ 3 ամսվա ընթացքում կուղարկվի ուղեծիր։ Երկրորդ հեռահաղորդակցային արբանյակի արձակումը պլանավորված է 2015 թվականին։ Իսկ ադրբեջանական «փոքր արբանյակի» արձակումը պլանավորված է 2013 թվականին։ Այդ փոքրամասշտաբ արբանյակը կհետազոտի Երկրի մակերևույթը»։ Հիշեցնենք, որ ադրբեջանական առաջին արբանյակի ստեղծման մասին Ադրբեջանի ու ամերիկյան Orbital Sciences Corporation ընկերության միջև պայմանագիրը ստորագրվել է 2010 թվականի մայիսի 27-ին։ Ըստ դրա՝ ամերիկյան ընկերությունը պարտավորվում էր պայմանագրի ստորագրումից սկսած՝ 26 ամիսների ընթացքում, պատրաստել ադրբեջանական առաջին արբանյակը։

No comments: