Monday, January 16, 2012

Հայոց ցեղասպանության օրինագիծը` ազդակ քրդերի համար

News.am. 15-1-2012- «Բոլոր ցեղասպանություններն ի վերջո պետք է դատապարտվեն՝ անկախ այն բանից, թե եվրոպական որ երկիրն է սկսել այդ գործընթացը», -NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է գերմանացի պատգամավոր, Բունդեսթագի Մարդու իրավունքների եւ հումանիտար օգնության հանձնաժողովում «Ձախ» (Die Linke) կուսակցության խմբի ղեկավար Աննեթե Գրոթը: Մեկնաբանելով Ֆրանսիայի Սենատում քննարկվելիք Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը՝ ընդդիմադիր պատգամավորն ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ ըստ ՄԱԿ-ի 1948թ. «Ցեղասպանություն հանցագործության կանխման եւ պատժման կոնվենցիայի»՝ սահմանվում է, որ ցանկացած լեզվի կամ մշակույթի ճնշումն ու ոտնահարումը եւս ցեղասպանություն է: Ուստի, եթե Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծն ընդունվի, ապա դա շատ լավ ազդակ կհանդիսանա քուրդ ժողովրդի համար: «Քրդերր պետք է մանրամասն ուսումնասիրեն այս նախադեպը, եւ Թուրքիան կարող է լրացուցիչ խնդրի առաջ կանգնել»,-նշել է Գրոթը:

No comments: