News.am. 14-1-2012- Թուրքիայի դպրոցական քննությունների հարցաշարում հայտնված հայերի «դաժանությունների» մասին հարցը բողոքների պատճառով հանվել է։
Թուրքական Vatan-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի Բաքըրքյոյի շրջանի Ազգային կրթության վարչության կողմից դպրոցներին ուղարկված քննական հարցաշարում հայտնվել էր հայերին վիրավորող հարց, որը ավելի ուշ բողոքների պատճառով հանվել է քննաթերթիկներից։
Նշենք, որ Բաքըրքյոյի հայկական Տատյան դպրոցում քննություններին հետեւող «Հանրային աշխատավորների արհմիությունների կոնֆեդերացիայի» (KESK) նախկին նախագահ Սամի Էվրենը ընդվզել է, երբ տեսել է, որ քննաթերթերում ռասիզմ եւ խտրականություն ներառող արտահայտություններ կան եւ լքել քննությունները։
Սամի Էվրենը նշել էր, թե էթիկապես ճիշտ չի գտել պարտականություն իրականացնել նման հարցեր ունեցող քննությանը։ «Բացի այն, որ սխալ է «Հայերի արած դաժանություններ»-ի մասին փաստաթղթերից խոսելը, միջնակարգ դպրոցի աշակերտներին նման հարց ուղղելը հավասար է. «դուք դաժանություններ ենք արել» արտահայտությանը։ Եթե Գերմանիայում մի թուրք աշակերտի ասեն, թե դուք բարբարոս եք, նա ի՞նչ կզգա»,-ասել է Սամի Էվրենը։
Քննության ժամանակ հաստատական ձեւով ներկայացրել են «հայերի կատարած դաժանությունները» արտահայտությունը եւ հարց ձեւակերպել դրանով։
Ադրբեջանը դեմ է շփման գծում միջադեպերի հետաքննության անցկացմանը
Monday, January 16, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment