Monday, January 16, 2012

Իրանը չի փակի Հորմուզի նեղուցը. Թուրքիայի էներգետիկայի նախարար

HayNews.am. 16-1-2012- Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը չի կարծում, որ Իրանը կփակի Հորմուզի նեղուցը: «Չեմ կարծում, որ Իրանը կփակի Հորմուզի նեղուցը: Մեր իրանցի եղբայրները տարածաշրջանում լարվածություն չեն ցանկանում, սակայն անհանգստանում են պատժամիջոցներից: Այդ պատճառով է նեղուցի փակումը համարում են պատասխան քայլ»,-նշել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը: «Վերջին շրջանում Իրանն ու Միացյալ Նահանգներն այս հարցում մեղմել են իրենց դիրքորոշումները` հասկանալով, որ պատերազմի միջոցով հնարավոր չի լինի հասնել իրենց նպատակներին»,-հավելել է Թաները:

No comments: