Monday, January 16, 2012

ԱԳՆ. Հայաստանը հանդես է գալու Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորման օգտին

News.am. 16-1-2012- Հայաստանը հանդես է գալու Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորման օգտին: Այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 16-ի մամլո ասուլիսի ժամանակ: «Հայաստանը միշտ խոսել եւ խոսում է Իրանի շուրջ ծավալվող իրադրության եւ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ հարցերին խաղաղ ճանապարհով լուծում տալու մասին` հիմնված երկխոսությունների ու բանակցությունների վրա», - նշել է Նալբանդյանը: Ըստ նախարարի` Երեւանն այս դիրքորոշումն է հայտնել ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի` Հայաստան կատարած վերջին այցելության ժամանակ: Այսօր հայկական կողմը միայն կարող է հաստատել իր դիրքորոշումը:

No comments: