Monday, January 16, 2012

Հայաստանը հեռու չէ այն բանից, որ մահացությունների բացարձակ թիվը կմեծանա ծնելիության թվից. ժողովրդագիր

Tert.am. 16-1-2012- Հայաստանում ապրում է 2.8-2.9 մլն մարդ: Այս ցուցանիշը ժողովրդագիր Ռուբեն Եգանյանի հաշվարկներ են։ Ըստ նրա՝ մեր բնակչության թվաքանակը նվազում է ոչ միայն բացասական միգրացիայի, այլ նաև վերարտադրության նվազման հետևանքով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց նա: «Արդեն անցած տարվա տվյալներով՝ ծնելիությունը նվազել է նախորդ տարիների հետ համեմատած: Ծնելիության բացարձակ թվի նվազումը տևական է լինելու, կանխատեսում է Եգանյանը: Հայաստանը հեռու չէ այն բանից, որ մահացությունների բացարձակ թիվը կմեծանա ծնելիության թվից»,-ասաց նա: Նա տեղեկացրեց, որ տարեկան ծնվում է 12-13 հազար երեխա, և այդ թիվը դեռևս գերազանցում է մահացություններին: Նա այն համոզմունքը հայտնեց, որ երրորդ երեխայի համար սահմանված գումարի չափը չի կարող ծնելիության աճի խթան դառնալ: «Այդ գումարը ծանրակշիռ մարդուն խթանել չի կարող, քանի որ երեխաներին տրվող երեխաներին չի բավականացնում: Դա կարող է խթանել միայն ծայրահեղ սոցիալական պայմաններում գտնվող ընտանիքներին»,-ասաց Ռուբեն Եգանյանը և ավելացրեց, որ այս պահին Հայաստանում ամուսնությյունների թիվը կայունացել է, բայց պակասելու միտում ունի:

No comments: