Sunday, January 15, 2012

Թուրքիայում ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին եւս մեկ պետ ձերբակալման ճանապարհին է

News.am. 14-1-2012- Թուրքիայում «Ինտերնետ հուշագիր» գործի շրջանակներում ուսումնասիրվում է ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յաշար Բույուքանըթի դեմ հետաքննություն սկսելու փաստաթղթերը։ Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ այն բանից հետո, երբ ԶՈՒ գլխավոր նախկին շտաբի պետերից Իլքեր Բաշբուղը դատախազությունում ցուցմունք էր տվել, թե «Ինտերնետ հուշագիր» գործողության փաստաթղթերն իրեն է փոխանցվել նախկին պետից, դատախազությունն անցել է Յաշար Բույուքանըթի հետ կապված փաստաթղթերի եւ ապացույցների որոնման աշխատանքներին։ Նշենք, որ հունվարի 5-ին Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Իլքեր Բաշբուղը կալանվել է «Ինտերնետ հուշագիր» գործի շրջանակներում: Նա մեղադրվում է Թուրքիայի հանրապետության կառավարությունը վերացնելու կամ կառավարության աշխատանքները մասնակիորեն կամ լիովին արգելակելու մեջ: «Ինտերնետ հուշագիրն» իրենից ներկայացրել է կայքերի ստեղծում, որոնց միջոցով ԶՈՒ գլխավոր շտաբը պետք է վարկաբեկեր իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանն ու ոչ մահմեդականններին։

No comments: