Sunday, January 15, 2012

Իրանը, Հայաստանը եւ հայերը.The Commentator

Zham.am. 14-1-2012- The Commentator-ում հոդված է հրապարակվել,որում ներկայացված է Իրանի, հայերի ու Հայաստանի մասին: Հոդվածագիրը խոսում է հայ-իրակնական ակտիվացած հարաբերությունների մասին եւ տեղեկացնում, որ Իրանի ներքին գործերի նախարար Մուստաֆա Մոհամադ Նաջարը հունվարի կեսերին այցելելու է Հայաստան: Այնուհետեւ նշում, որ հայերը Իրանի կողմից հատուկ վերաբերմունի են արժանացել, մասնավորապես` Իրանում կան 300 հազ. բահաիստներ, 110 հազ. ուղղափառ հայեր, 13 հազ. ասորի, հույն եւ հայ կաթոլիկներ, ինչպես նաեւ 10 հազ. հույն եւ ասորի ուղղափառ քրիստոնյաներ: Հայերին թույլատրված է հնարավորինս անձեռնմխելի ապրել...Նրանք ունեն դավանանքի ազատություն, դպրոցներ իրենց երեխաների համար, եւ, մեծ հաշվով, կոշտ ռեժիմի զոհ չեն դարձել: Նրանք նաեւ երկու տեղ ունեն իրանական խորհրդարանում: " Սակայն, դա չի նշանակում , թե նրանց կյանքն արեւային զբոսանք է ծառուղով: Տարիներ շարունակ հայկական ակումբներում ռեյդեր էին անցկացվում, հայ գործարարներն ու ընտանիքները սպառնալքիներ էին ստանում ոստիկանության ու "Բասիջի" անդամների կողմից: Հայկական դպրոցներում նրանք իրավունք չունեն համապատասխան մակարդակով ուսանել հայերեն, հայ մշակույթ ու պատմություն, դպրոցներում աշխատում են մահմեդական տնօրեններ եւ աշխատակիցներ",-վերլուծում է հեղինակը` հավելելով, որ հայերին օգնությունը դիտարկվում է որպես հասարակական դիվանագիտության գործիք: "Ահմադինեժադը պարբերաբար օգտագործում է նրանց բարեկեցությունը` իրեն բարեհաճ եւ հանդուրժող առաջնորդի կերպար ապահովելու համար: Իրանում հայերի նկատմամբ լավ վերաբերմունքը դռներ է բացում նաեւ նրանց հայրենիքի հետ տնտեսական փոխգործակցության համար: Կախված նրանից, թե ինչպես են Իրանի նկատմամբ պատժամիջոցները վնասում երկիրը, Իրանը հուսահատ իր ապրանքի համար շուկաներ է փնտրում, եւ ամենակարեւորը, այնպիսիք, որոնք կարող են համապատասխան ապրանքներ ուղարկել եւ միջնորդ լինել որոշ` ոչ այնքան ազնիվ ֆինանսական գործարքներում: Հայաստանն էլ տառապում է Ադրբեջանի եւ Թուրքիայի շրջափակումից, ուղիներ է փնտրում` վրացական սահմանից ամբողջությամբ կախված չլինելու համար:Այնպես որ, երբ Իրանի նախարարին Երեւանում կդիմավորեն զգույշ, բայց ջերմ: Խաղասեղանինն ավելի քան 100 հազ. հայրենակիցների կյանքն է, ինչպես նաեւ Հայաստանի տնտեսական պահանջմունքները: Իրանն էլ սիրում է հանդես գալ իբրեւ ուժեղ եւ հզոր բարեգործ. իրականում այն խոցելի երկիր է եւ կարիք ունի ցանկացած բարեկամության",-եզրակացնում է հոդվածագիրը:

No comments: