Sunday, March 18, 2012

Դամասկոսում Ադրբեջանի դեսպանտունը իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս վերադառնալ հայրենիք

Tert.am. 17-3-2012- Դամասկոսում Ադրբեջանի դեսպանությունը Սիրիայում գտնվող Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ է տալիս հայրենիք վերադառնալ, հայտնում է SalamNews-ը` վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևի հայտարարությունը: Աբդուլաևն ասել է, որ ներկայում Սիրիայում Ադրբեջանից 60 մարդ կա, որոնց մեծ մասն այնտեղ սովորող ուսանողներ են: Նրանց անվտանգության նկատառումներով դեսպանատանը կանոնավոր հանդիպումներ են կազմակերպվում նրանց հետ: Այլ երկրների օրինակով Ադրբեջանի դեսպանատան փակման կամ դիվանագետներին հետ կանչելու մասին առայժմ խոսք չկա:

No comments: