Sunday, March 18, 2012

Գերմանիայի հայերը ցույց են անելու. Էրդողանը հետաձգել է այցը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետաձգել է իր այցը Գերմանիա, որ նախատեսվում էր այսօր, հայտնում է Al Arabiya-ն: Պաշտոնապես հայտարարվել է, որ այցի հետաձգման պատճառը Աֆղանստանում 12 թուրք զինվորների մահն է ՆԱՏՕ-ի ուղղաթիռի կործանման հետևանքով, բայց միևնույն ժամանակ Գերմանիայի ոստիկանությունը զգուշացնում է, որ հազարավոր հայեր ու քրդեր շարունակում են բողոքել Գերմանիայում Էրդողանին հանդուրժողականության համար մրցանակ հանձնելու որոշման դեմ: Եվ նրանք ցույցի են դուրս գալու: Էրդողանն այսօր պետք է ժամաներ Գերմանիայի արևմուտքում գտնվող Բոխում քաղաք` իրեն շնորհված Steiger մրցանակը ստանալու: Ըստ գերմանական ոստիկանության` մինչև 30 000 հայեր ու քրդեր բողոքի ցույց են անելու: Հնարավոր է` նրանց միանան նաև տեղի ալավիական կրոնական փոքրամասնության ներկայացուցիչները: Steiger մրցանակի ասոցիացիայից հայտնել են, որ մրցանակը զուտ խորհրդանշական բնույթ ունի և կոչված է նշանավորելու թուրք-գերմանական բարեկամության 50-ամյակը: Էրդողանին հանդուրժողականության համար մրցանակ հանձնելուն դեմ էին արտահայտվել նաև Գերմանիայի պահպանողականները:

No comments: